Կարինե Շադոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարինե Շադոյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 4, 1975(1975-03-04) (49 տարեկան)
Ծննդավայր՝Կիսլովոդսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
1,7 մետր

Կարինե Շադոյան (մարտի 4, 1975(1975-03-04), Կիսլովոդսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Ռուսաստանում ծնված հայ ազատ ոճի ըմբիշ[1]։ Եվրոպայի 2006 թվականի ըմբշամարտի առաջնության բրոնզե մեդալակիր․ առաջին կին ըմբիշն է Հայաստանից, որը մեդալ է նվաճել ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1975 թվականի մարտի 4-ին Ստավրոպոլի երկրամասի Կիսլովոդսկ քաղաքում։ Տատը եղել է Երևանից (Հայաստան)։ Կարինե Շադոյանն իր մարզական կարիերան սկսել է լողի և թեթև աթլետիկայի ոլորտում։ 22 տարեկանում սկսել է լրջորեն հանդես գալ ազատ ոճի ըմբշամարտում, որտեղ արժանացել է Ռուսաստանի սպորտի վարպետի կոչմանը։ Հանդես է եկել Ուզբեկստանի մինչև 2004 թվականի հավաքականում, այնուհետև տեղափոխվել է Հայաստանի հավաքական, որտեղ նվաճել Է 2006 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ։

Կարինե Շադոյանի կարիերայի վերջին լուրջ մեկնարկը տեղի է ունեցել 2014 թվականի աշխարհի առաջնությունում[2]։

Հետագայում բնակություն է հաստատել Մախաչկալայում, սկսել է զբաղվել Դաղստանում կանանց ըմբշամարտի զարգացմամբ, որտեղ Նատալյա Սմիռնովայի հետ միասին մարզում է մի քանի հայտնի մարզիկներ (Եվգենյա Զախարչենկո, Դանիելլա և Միլենա Վինոգրադովներ)։

Կարինե Շադոյանը Ռուսաստանի չեմպիոն Քսենիա Բուրակովայի անձնական մարզիչն է։

Մարզական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ասիայի առաջնություն 2004 - 5
  • Ալեքսանդր Մեդվեդի Գրան պրի 2005 - 1st[3]
  • Եվրոպայի առաջնություն 2006 - 3rd
  • Աշխարհի առաջնություն 2006 - 7
  • Դան Կոլով-Նիկոլա Պետրով 2007 - 3rd
  • Կիևի միջազգային մրցաշար 2011 - 3rd

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Shadoyan, Karine (ARM)». www.fila-official.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 12-ին.
  2. «Ո՞վ է Կարինե Շադոյանը՝ Հայաստանի միակ ներկայացուցիչը կանանց ըմբշամարտում». sport.news.am. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին.
  3. Вольная борьба

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]