Կարինե Գևորգյան (թավջութակահարուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարինե Գևորգյան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարինե Գևորգյան
Ծնվել է1944
ԾննդավայրՄոսկվա
Ազգությունհայ
ԿրթությունՌուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա և Մոսկվայի կոնսերվատորիա
Մասնագիտությունթավջութակահար

Կարինե Գևորգյան (1944, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ թավջութակահարուհի։

Ծնվել է Մոսկվայում, երաժշտի ընտանիքում։ Մասնագիտական կրթություն ստացել է Մոսկվայի Գնեսինների ինստիտուտի երաժշտական բաժնում։ 1962 թվականին ընդունվել է Մոսկվայի կոնսերվատորիայի թավջութակի դասարանը՝ աշակերտելով Մստիսլավ Ռոստրոպովիչին։ 1966 թվականին մասնակցել է համամիութենական երաժշտական մրցույթին, արժանացել առաջին կարգի դիպլոմի։ Նույն թվականի հունիս ամսին առաջին կարգի մրցանակ է ստացել Մոսկվայում կայացած Չայկովսկու անվան միջազգային մրցույթին[1]։ 1967 թվականին մենահամերգով հանդես է եկել Հայֆիլհարմոնիայի դահլիճում[2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան, հ. Ա, 1973, էջ 176։
  2. «Գարուն», 1967, № 2, էջ 52։