Կարեն Փարեմուզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարեն Փարեմուզյան
Ծնվել էհունվարի 16, 1971(1971-01-16) (48 տարեկան)
ԾննդավայրԱլավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Կարեն Սերգեյի Փարեմուզյան (հունվարի 16, 1971, Ալավերդի, ՀԽՍՀ), ՀՀ Ալավերդի քաղաքի քաղաքապետ՝ 2015 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Փարեմուզյանը ծնվել է 1971 թվականի հունվարի 16-ին Ալավերդի քաղաքում։ 1977-1987 թվականներին սովորել է Ալավերդու №5 միջնակարգ դպրոցը, իսկ 1977-1987 թվականներին՝ Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում և ստացել ինժեներ-էլեկտրոմեխանիկի մասնագիտություն։

1992-1995 թվականներին որպես տեսուչ է աշխատել Հայաստանի մաքսային ծառայության Այրումի մաքսակետում, այնուհետև որպես տեխնոլոգ՝ աշխատանքի է անցել Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի մեխանիկական արտադրամասում։ Մեկ տարի անց՝ 1996 թվականից պաշտոնավարել է մեխանիկական նորոգման արտադրամասի պետի տեղակալի պաշտոնում։ 2004-2008 թվականներին ղեկավարել է նույն կոմբինատի մեխանիկական արտադրամասը։

2008-2011 թվականներին զբաղվել է մասնավոր բիզնեսով, այնուհետև մինչև 2015 թվականի սեպտեմբերի 15-ը աշխատել է «ՀԿԵ» ՓԲԸ-ում որպես Սանահինի մեխանիզացված գծային ուղեմասի պետ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]