Կարեն Հովհաննիսյան (ճարտարագետ)
Jump to navigation
Jump to search
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարեն Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Կարեն Հովհաննիսյան | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Ի ծնե | Կարեն Հրանտի Հովհաննիսյան |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1938 (82 տարեկան) |
Ծննդավայր | Երևան) |
Ազգություն | հայ |
Գործունեություն | Ճարտարագետ-մեխանիկոս |
Պորտալ ![]() |
Կարեն Հրանտի Հովհաննիսյան (դեկտեմբերի 28, 1938, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ-մեխանիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1984)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1961 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1961-1988 թվականներին աշխատել է ՀԳԻ ինստիտուտում, 1988-1991 թվականներին՝ Տնտեսագիտության ԳՀԻ-ում, 1993-1995 թվականներին՝ «Հայբուսակ» ինստիտուտում, 1995 թվականից՝ ՀԳԱ-ում[1]։
Աշխատանքները վերաբերում են լեռնային երկրագործության մեքենայացման խնդիրներին։ Ստեղծել և կատարելագործել է կարտոֆիլի տնկման և մշակման մեքենաներ։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման անվտանգությունը ֆերմերային տնտեսություններում, ուսումնական ձեռնարկ, 2003։ (համահեղինակ)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005