Կարեն Խաչատրյան (գրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կարեն Խաչատրյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Կարեն Խաչատրյան
Karen Khachatrian.jpg
Ծնվել էնոյեմբերի 10, 1962(1962-11-10) (56 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն

Հայաստանի Հանրապետություն,

Ամերիկայի Միացյալ նահանգներ
Ազգությունհայ
Կրթություն

Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարան Մոսկվայի Պետական Լեռնային Համալսարան Ֆրեզնոյի Կալիֆորնիայի Պետական Համալսարան Պոմոնայի Կալիֆորնիայի Պետական Համալսարան

Նորթրիջի Կալիֆորնիայի Պետական Համալսարան
Գիտական աստիճանդոցենտ (1991)
Մասնագիտությունգիտնական
ԱշխատանքՀայաստանի Պետական ճարտարագիտական Համալսարան Լոս Անջելեսի Կոմսության Պետական Աշխատանքմերի Դեպարտամենտ
Աշխատավայր

Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարան,

Լոս Անջելեսի Կոմսության Պետական Աշխատանքների Դեպարտամենտ
Անդամություն

Հայաստանի Գրողների Միություն,

Ռուսաստանի Դաշնության Բնական Գիտությունների Ակադեմիա,

Արևմտյան Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիա /2018 թվականի վերջից` Վուդրո Վիլսոնի անվան Հայ-Ազգային Ամերիկյան Գիտությունների Ակադեմիա/,

ԱՄՆ Հայ Գրողների Միություն,

Հայաստանի ժուռնալիստների Միություն,

Ժուռնալիստների Միջազգային Ֆեդերացիա

Կարեն Գևորգի Խաչատրյան (գրչանուն Խաչկար, 1962, նոյեմբերի 10, Երևան), հայ գրող, գիտնական, քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնա-մետալուրգիական ֆակուլտետը, ստացել լեռնային ինժեներ-շինարարի որակավորում։ Աշխատել է Մեղրաձորի ոսկեհանքերում որպես հերթափոխի և տեղամասի պետ, այնուհետև՝ Վրաստանի հիդրոտեխնիկական կառույցների գիտահետազոտական ինստիտուտի թունելների վթարային բաժնում որպես հետազոտող ինժեներ։ 1988 թվականին վաղաժամկետ ավարտել է Մոսկվայի լեռնային ինստիտուտի (այժմ՝ Մոսկվայի Պետական լեռնային համալսարանի) ասպիրանտուրան։ 1989 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1988-1992 թվականներին դասավանդել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում։ 1991 թվականին Խաչատրյանին շնորհվել է դոցենտի գիտական կոչում։

1992 թվականին գաղթել է ԱՄՆ։ 1992-2003 թվականներին աշխատել է Բևեռլի Հիլզի «PHOTORUN» կորպորացիայում որպես գլխավոր մենեջեր և վերահսկիչ։ 2006 թվականից պետական պաշտոնյա է, աշխատում է Լոս Անջելեսի համայնքային պետական աշխատանքների վարչությունում որպես աշխարհագրական տեղեկատվական համակարգերի գիտակ[1]: ԱՄՆ-ում շարունակել է ուսումը, սովորել Ֆրեզնոյի Կալիֆորնիայի Պետական համալսարանում, Նորթրիջի Կալիֆորնիայի Պետական Համալսարանում և Պոմոնայի Կալիֆորնիայի Պետական Պոլիտեխնիկական համալսարանում, (Cal State Fresno, CSUN, Cal Poly Pomona)։ 2003 թվականին Խաչատրյանին շնորհվել է ընդերքաբանության դոկտորի գիտական աստիճան, 2009 թվականին՝ ինժեներա-շինարարական գիտությունների մագիստրոսի տիտղոս, 2016 թվականին՝ Հանրային կառավարման մագիստրոսի տիտղոս։ 2015 թվականին ընտրվել է Ռուսաստանի Դաշնության Բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ[2], դարձել Ակադեմիայի Ամերիկյան գիտական կենտրոնի " знаток" պարբերականի գլխավոր և հիմնադիր խմբագիրը, դրա համակարգչային և գեղարվեստական ձևավորողն ու սրբագիրը, (մինչև 2018 թվականի վերջ): 2016 -2018 թթ. եղել է Ակադեմիայի Ամերիկյան Գիտական Կենտրոնի (ՌԴ ԲԳԱ ԱԳԿ) փոխնախագահն ու գիտական քարտուղարը: 2018 թվականի վերջից դուրս է եկել Վարչության կազմից: 2014 թվականից նախկինում «Արևմտյան Հայաստան» կազմակերպության Գիտությունների ազգային ակադեմիայի, 2018 թվականի վերջից` Հայ-Ազգային Ամերիկյան Գիտությունների Ակադեմիայի (ՀԱԱԳԱ) հիմնադիր անդամ է, Ակադեմիայի փոխնախագահ, «ԳԻՏԱԿ» պարբերականի հիմնադիր և գլխավոր խմբագիրը, դրա համակարգչային և գեղարվեստական ձևավորողն ու սրբագիրը:։ 2018 թվականի վերջից դուրս է եկել կազմակերպության Վարչության կազմից: Հանդիսանում է վերոհիշյալ կազմակերպությունների պարգևների` (ՌԴ ԲԳԱ ԱԳԿ-ի "Վլադիմիր Վերնադսկու" մեդալ, "Պետրոս Մեծ" շքանշան, ՀԱԱԳԱ-ի "Վուդրո Վիլսոն" մեդալ, ինմչպես նաև պատվոգրեր, շնորհակալագրեր, դիպլոմներ և այլն), և պարագաների` (խորհրդանիշներ, կնիքներ և այլն) նախագծող հեղինակը: Հայաստանի գրողների միության անդամ է, Հայաստանի Ժուռնալիստների Միության անդամ, Ժուռնալիստների Միջազգային Ֆեդերացիայի անդամ, Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայ գրողների և Լրագրողների միության առաջին փոխնախագահ։

Հեղինակ է 100-ից ավելի բանաստեղծությունների պատմավեպերի և պատմական և առեղծվածավիպակների, հրապարակագրությունների, հոդվածների, ակնարկների, թատերգությունների, նովելների, պատմվածքների[3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի Դաշնության Բնական գիտությունների ակադեմիայի «Վլադիմիր Վերնադսկու» անվան ոսկե մեդալ
  • Արևմտյան Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի «Վուդրո Վիլսոնի» անվան ոսկե մեդալ
  • Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայ գրողների միության «Վերնատուն» ոսկե հուշամեդալ
  • Ռուսաստանի Դաշնության Բնական Գիտությունների ակադեմիայի "Գիտության և Մշակույթի Ասպետ" շքանշան
  • Ռուսաստանի Դաշնության Բնական Գիտությունների ակադեմիայի Ամերիկյան Բաժանմունքի "Պետրոս Մեծ" շքանշան
  • Ռուսաստանի Դաշնության Բնական Գիտությունների ակադեմիայի "Իվան Բունին" մեդալ
  • Ռուսաստանի Դաշնության Բնական Գիտությունների ակադեմիայի " Պատվո աստղ" շքանշան
  • Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության "Մայրենիի դեսպան" մեդալ
  • Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության ոսկե մեդալ


Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Обоснование параметров контурного взрывания, обеспечивающих эффективность технологии и устойчивость конструкции крепи горных выработок : автореферат дис. ... кандидата технических наук : 05.15.04 / Гос. ком. СССР по нар. образованию. Моск. горн. ин-т. - Москва, 1989. - 15 с[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]