Jump to content

Կարաս սևափայլ (մ.թ.ա. 10-9-րդ դարեր, Դվին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարաս սևափայլ
նյութկավ
բարձրություն46 սանտիմետր
լայնություն58 սանտիմետր

Կարաս սևափայլ (մ.թ.ա. 10-9-րդ դարեր, Դվին), կավե կարաս, որը պահվում է Երևանում գտնվող Հայաստանի պատմության թանգարանում և գրանցված է 2604-1 համարի տակ։

Այս կարասը համարվում է մ.թ.ա. 10-9-րդ դարերի հնություն։ Հայտնաբերվել է Դվինում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարասի պարանոցից ցած տեղադրված են երկու ելուստանման ունկեր։ Դրանցից մեկը հարթ սկավառակաձև տեսք ունի և զոհասեղան է հիշեցնում։ Իրանի կենտրոնը շրջանակում են ակոսազարդ երկու լայն գոտիներ, որոնց վրայով սահող ռելիեֆ գալարը օձի խորհրդանիշ է։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոնզեդարյան խեցեղեն անոթների ունկերի մոտ կամ իրանի պարագծերով ձգվող օձերի խորհրդանիշեր հանդիսացող գալարները զետեղվում էին իբրև պահապան ուժի գաղափարագրեր։ Օձը, ըստ հավատալիքների, գաղտնի հոգևոր զորություն կրողն էր, նաև բարիքի, կյանքի խորհրդանիշն ու պահապանը միաժամանակ։ Սրա հետ էին կապվում թե՛ օձի պաշտամունքը, թե՛ նրան մատուցվող զոհաբերությունները։

  • Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
  • Հասմիկ Իսրայելյան - Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1973։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
GLAM
GLAM