Կատարո (գինի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Kataro
Կատարո
Kataro Wine.jpg
ՏեսակԳինի
Ալկոհոլի պարունակություն13.5%-14.5%
Արտադրող«Domaine Avetissyan»[1]
ՀեղինակԳրիգորի Ավետիսյան
Ծագման երկիրԼՂՀ Արցախի Հանրապետություն
Ստեղծման տարի2010 թվական
ԳույնԿարմիր, Սպիտակ, Վարդագույն

«Կատարո» «Domaine Avetissyan» ընկերության՝ հայկական գինու ապրանքանիշ, որն արտադրվել է Արցախում, խնդողնի խաղողի տեսակից: Ունեցել է Կարմիր «Կատարո», Կարմիր «Կատարո» Reserve, Սպիտակ «Կատարո» և «Կատարո» Ռոզե տեսակները[2]

Գործարանը գտնվել է Հադրութի շրջանի Տող գյուղում, որը Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործարանի հիմնադիր Ավետիսյանները Խաղողագործությամբ զբաղվել են նախորդ դարի 20-ական թվականներից, այգին հիմնվել էր խողողագործների դինաստիայի հիշատակին։ Նախագծի, գինեգործարանի և խաղողի այգու զարգացման գործով զբաղվել են Գրիգորի Ավետիյանը և նրա ընտանիքի անդաները։ Խաղողագործության վերաբերյալ խորհրդատվությունները տվել է ֆրանսիացի փորձագետ Ժյուլյեն Լալուն[3]։

Կատարո գինու տեսականին

Խաղողի այգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղողի այգին տեղակայված էր Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղից ոչ հեռու, ծովի մակարդակից 740-780 մետր բարձրության վրա[4]։ Խաղողի այգին տնկված էր հարավային հողային լանջերին, որտեղ հողը հիմնականում կավի է։ Ձմեռները մեղմ են (հազվադեպ է ջերմաստիճանը հասնում -18 °C-ի), և այգին չէին ծածկում։ Տնկման խտությունը՝ 1650 խաղող/հա, նախատեսված է եղել ստեղծվել ևս մեկ այգի ավելի բարձր խտությամբ, մինչև 5000 խաղող/հա։ Խաղողի այգու համար ընտրվել էին 80 լավագույն թփեր, որոնցից ստեղծվել էր 3 կլոն։ Ֆրանսիացի խաղողագործ Ժյուլյեն Լալուն ընտրել էր հատուկ օպտիմալ զարկերակ այս տեսակի համար։

Գինեգործարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատարո կարմիր գինին ստեղծվում էր սեփական գինեգործարանում։ Խաղողը հավաքվում էր հայկական ավանդական բերքահավաքի նման, ֆերմենտացիան տեղի էր ունենում չժանգոտվող պողպատի տակառների մեջ, հսկվող ջերմաստիճանի տակ։ Գինու պահպանման համար օգտագործվում էին արցախյան կաղնու փայտից պատրաստված տակառներ։ Տակառատախտակի համար հարմարանքը պատրաստվում էր գինեգործի հսկողության տակ և պահպանվում բացօթյա վայրում գինեգործարանի տարածքում։ Ամեն տարի «Կատարո»-ն թողարկում էր մոտ 60-100 հազար շիշ գինի։

Կարմիր Կատարո[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր Կատարո գինին ստացվում էր Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տող գյուղից ոչ հեռու գտնվող խաղողի այգիներից հավաքված Խնդողնի սորտի (100%) տեսակից։ Գինին թափանցիկ մուգ կարմիր գույնի է։ Այն մշակում էին Տող գյուղի գինեգործարանում՝ պահպանվելով չժանգոտվող տանկերի մեջ հատուկ ջերմաստիճանում։

Կարմիր Կատարո Reserve[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր Կատարո ռեզերվ գինին նույնպես ստացվում էր Խնդողնի սորտի (100%) տեսակից։ Այն պահպանվում էր Արցախյան կաղնուց պատրաստված տակարներում 12 ամիս շարունակ և լրացուցիչ պահպանվում նաև շշերում։ Այն պահպանվում է 14-16 °C ջերմաստիճանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]