Կասպիական ծովածիծառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կասպիական ծովածիծառ
Sterna-caspia-010.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Ջրածիծառներ
Լատիներեն անվանում
Sterna caspia
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Կասպիական ծովածիծառ , (լատ.՝ Sterna caspia), ջրածիծառների ընտանիքի թռչուն։

Արտաքին[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատահական չվահյուր է։ Մարմնի երկարությունը 47-54 սմ է, թևերի բացվածքը՝ 130-145 սմ, կենդանի զանգվածը՝ 500-700 գ։ Ջրածիծառներից ամենախոշորն է, մարմինը՝ լայն, կտուցը՝ կարմիր և մեծ, պոչը՝ կարճ, մկրատաձև կտրվածքով։ Բնադրման շրջանում հասունի գագաթը սև է, ծոծրակը՝ գզուզ, մարմինը վերևից՝ բաց մոխրագույն, ներքևից արտաքին առաջնային փետուրները թվացյալ մուգ մոխրագույն են։ Հետբնադրման շրջանում թասակը մոխրագույն է՝ սև գծերով։ Երիտասարդի գագաթը դարչնագույն է՝ սպիտակ բծերով, մեջքը՝ դարչնագույն խայտերով ու սեպաձև նախշերով։ Թռիչքը որորանման է՝ թևերի խորը, հզոր թափահարումներով[1]։

Բնակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում է խոշոր ջրային բաց տարածություններում, հազվադեպ՝ տափաստաններում։ Սնվում է ձկներով, անողնաշարավորներով, կերի մեջ կարող են հայտնվել թռչունների ձվեր ու ձագեր։ ՀՀ բնական ու արհեստական, ջրամբարներում հայտնված հազվագյուտ տեսակ է և ունի որոշակի գիտական նշանակություն։ Տարածման շրջաններում առաջացնում է մեկուսացած, եզակի փոքր օջախներ[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]