Կասինիի ճեղք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կասինիի ճեղքը, լուսանկարը «Կասինի» ԱՄԿ-ից.

Կասինիի ճեղք (այլ անվանումը՝ Կասինիի բաժանում), Սատուրնի օղակների (A և B օղակներ) միջև ընկած միջակայքը։ Լայնությունը 5000 կմ է։ Հայտնաբերել է Ջովանի Կասինին (իտալ.՝ Gian Domenic Cassini, ֆր.՝ Jean-Dominique Cassini; 1625–1712) 1675 թվականին։

Երկրից դիտողի համար Կասինիի ճեղքը երևում է որպես օղակների միջև գտնվող բարակ մութ ճեղք։ Սակայն «Վոյաջերի» միջոցով պարզվեց, որ ճեղքը դատարկ չէ, այլ նույնպես հանդիսանում է յուրօրինակ օղակ և իր կազմությամբ չափազանց նման է С օղակին[1]։ Նրա մասնիկների ուղեծրերի վրա ազդում է Միմասի ձգողությունը[2], ինչպես նաև ճեղքի ներքին մասի ուժեղ ուղեծրային ռեզոնանսը։ Այս նախապայմանների հետևանքով ճեղքի մասնիկների ուղեծրերը չափազանց շեղվում են և առաջանում են նրա խտության փոփոխություններ։

Կասինիի ճեղքում դիտվում են բացարկներ, Հյուգենսի ճեղքը և Լապլասի ճեղքը, որոնք իրենց մեջ պարունակում են փոքր նեղ օղակներ։ Լուսանկարում Հյուգենսի ճեղքը գտնվում է բաժանման աջ մասում, իսկ Լապլասի ճեղքը՝ Սատուրնին ավելի մոտ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]