Կառուցվածքային երկրաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կառուցվածքային երկրաբանություն, տեկտոնիկայի բաժին, ուսումնասիրում է երկրակեղևում ապարների տեղադրման տարրական ձևերը և դրանց ծագումը։ Կառուցվածքային երկրաբանության հիմնական խնդիրը կառուցվածքային ձևերի արտաքին տեսքի (մորֆոլոգիայի), նյութի տեղափոխման կինեմատիկ պրոցեսների (որոնք հանգեցնում են կառուցվածքների և դինամիկ պայմանների առաջացմանը) հետազոտությունն է։ Կառուցվածքային երկրաբանությունը սերտորեն կապված է երկրաբանության մյուս ճյուղերի՝ երկրաբանական հանույթի, գեոմորֆոլոգիայի, շերտագրության, լիթոլոգիայի, պետրոգրաֆիայի, հիդրոերկրաբանության, ինժեներական երկրաբանության հետ։ Կառուցվածքային երկրաբանության ուսումնասիրության առարկան են կառուցվածքային ձևերը (շերտերը, ծալքերը, ճեղքերը), խզումնային խախտումները, մագմատիկ ծագման մարմինները։ Կառուցվածքային երկրաբանությունը կարևոր նշանակություն ունի որոնողական և հետախուզա-շահագործողական աշխատանքներում, քանի որ օգտակար հանածոների զգալի մասի (նավթ, գազ, մետաղներ) կուտակումները կապված են կառուցվածքային ձևերի որոշակի տիպերի հետ։ Կառուցվածքային երկրաբանության տվյալները մեծ դեր են խաղում երկրատեկտոնիկայի տեսական հարցերի մշակման համար։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառուցվածքային երկրաբանություն» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 273