Կառլո Ձենո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլո Ձենո
Դիմանկար
Ծնվել է1333
ԾննդավայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն
Մահացել էմայիսի 8, 1418
Մահվան վայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
Մասնագիտությունսպա
Ծնողներհայր՝ Pietro Zeno?

Կառլո Ձենո (կամ Ձեն, 1333, Վենետիկ, Վենետիկի հանրապետություն - մայիսի 8, 1418, Վենետիկ, Վենետիկի հանրապետություն), իտալացի ծովակալ Վենետիկից։ Հերոսացել է Չիոգիայի ճակատամարտի ժամանակ, որտեղ Իտալիան մարտնչում էր Ջենովայի հանրապետության դեմ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձենոն սովորել է Պադուայում։ Նվիրված է եղել հոգևորականի իր գործին՝ թողնելով կանանց և հաճելի կյանքը։ Չորսից հինգ տարի անց նա բավարար գումար չունենալու պատճառով վերադառնում է իր ծննդավայր՝ Վենետիկ, որտեղ միանում է վարձկանների խմբի[1]։

Այդ ժամանակ Պատրասը ենթարկվել էր հարձակման թուրքերի կողմից։ Ձենոն կռվում էր թուրքերի դեմ, սակայն նա սպանում է քրիստոնյա ասպետի, որի հետ նա վեճ էր ունեցել։ Այս ամենից հետո նա հեռանում է Կենստանդնուպոլիս, որտեղ նա ամուսնանում է, և ապրում որպես վաճառական։ Երբ Գենոական պետության հարձակման ժամանակ Ձենոն գտնվում էր Թենեդոսում։ Որպես ծովակալ նա գլխավորում է 18 մակույկ ունեցող նավը[1]։

Ձենոյից երկար ժամանակ է պահանջվում Վենետիկ վերադառնալու համար, քանի որ 14-րդ դարի պայմանները հետաձգում էին նրա վերադարձը։ Նա վերադառնում է Վենետիկ ճիշտ ժամանակին՝ 1380 թվականի հունվարի 1-ին, երբ արդեն սկսվել էր Չիոգիայի ճակատամարտը։ Այն վերջանում է 1380 թվականի հունիսին, Վենետիկի հաղթանակով[1]։

1400 թվականին նա առաջադրվել էր որպես դքսության պաշտոնակատար, սակայն նրա փոխարեն ընտրվում է Միքայել Ստենոն։ 1403 թվականի հոկտեմբերին նա կրկին հաղթում է գենոացիներին Մոդոյի ճակատամարտում, այս անգամ արդեն որպես ծովի գլխավոր գեներալ։ 1405 թվականին Ձենոյի մասնակցությամբ վենետիկցիները տապալում են իշխող Քարարա ընտանիքին։ Այս հարձակման ժամանակ 72-ամյա Ձենոն հերոսաբար լողալով անցնում է գետը, որը մինչև պարանոց էր հասնում։ Բայց Վենետիկ վերադառնալուց հետո նա ապշած էր, քանի որ վենետիկյան բյուրոկրատիան պարզում է հաշվապահական հաշվառման փաստաթղթեր, որոնք ապացուցում էին Ձենոյի հաշվին գրանցված գումարների առկայությունը։ Դավաճանության մեջ մեղադրվելով Ձենոն դատապարտվում է ազատազրկման։ Մեկ տարի բանտում անցկացնելուց հետո նա հեռանում է դեպի Միջագետք,որտեղ կրկին ամուսնանում է։ Վենետիկ նա վերադառնում է ծերացած և տկարացած,և մահանում այնտեղ 1418 թվականին,երբ արդեն 85 տարեկան էր։ Նրա թաղումը կատարվել է շատ մեծ շուքով, բազմաթիվ նվիրված մարդկանց մասնակցությամբ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «ZENO, Carlo in "Enciclopedia Italiana" – Treccani». web.archive.org. 2015 թ․ դեկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.