Կապուտակ եռաբլթակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապուտակ եռաբլթակ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Նեխուրազգիներ (Apiaceae)
Ենթաընտանիք Նեխուրայիններ (Apioideae)
Տրիբա Scandiceae
Ենթատրիբա Daucinae
Ցեղ Կապուտակ եռաբլթակ (Laser)
G.Gaertn., B.Mey. & Scherb., 1799

Կապուտակ եռաբլթակ (լատին․՝ Laser trilobium), նեխուրազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

170 սմ բարձրությամբ, գլանաձև մերկ ցողունով և փետրաձև մասնատված տերևներով բազմամյա խոտաբույս է։ Արմատավզիկը ծածկված է չորացած տերևների մնացորդներով։ Երկար կոթուններով արմատամերձ տերևները խոշոր են, իսկ նստադիր, եռամասնյա, աղեղնաեզր ցողունայինները՝ փոքր։ Տերևների վերին մակերեսը կանաչ է, իսկ ստորինը՝ գորշակապույտ։ Խոշոր, բազմաճառագայթ, երկարակոթ հովանոցներում հավաքված ծաղիկները սպիտակ կամ կարմրավուն են։ Կողավոր պտղիկներից կազմված հարթ պտուղները երկարավուն են[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտու անտառներում, թփուտներում։ Հանդիպում է Լոռու, Սյունիքի մարզերում և Արցախում։ Գեղազարդային և մեղրատու բույս է[1]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործում են խոտային մասը, արմատներն ու պտուղները։ Պտուղներից պատրաստված եփուկը խթանում է նյարդային համակարգի գործունեությունը, ունի նաև հիպոտենզիվ ազդեցություն[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապուտակ եռաբլթակ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապուտակ եռաբլթակ» հոդվածին։