Կապույտ տարածությունում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Կապույտ տարածությունում
Rylov Blue Expanse.jpg
տեսակգեղանկար
նկարիչԱրկադի Ռիլով
տարի1918
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ

«Կապույտ տարածություն» (ռուս.՝ В голубом просторе), ռուս նկարիչ  Արկադի Ռիլովի (1870-1939) նկարը` նկարված 1918 թվականին, գտնվում է Տրետյակովի պետական պատկերասրահում։ Նկարի չափերը՝ 109 × 152 սմ [1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկադի Ռիլովը երիտասարդ հասակից հետաքրքրվել է ծովային և գետային տարածությունների հետ կապված թեմաներով։ Հաճախակի պատկերել է թռչուններ՝ ջրի մոտ («Ճայեր», 1910 թվական)։

Լինելով Կամայի վրա` նկարիչը իր համար նկարել է լանդշաֆտի մի շարք, որոնցից են կտավները` ջրից թռչող թռչունների պատկերով` «Կարապները Կամայի վրա» (1912), որը նա մի քանի անգամ հետագայում նկարել է, և առավել հայտնի է: Այս նկարը համարվում է «Կապույտ տարածությունում» նկարի անմիջական նախորդը, որը նկարվել է 1918 թվականին [3][4].

Արկադի Ռիլովը «Կապույտ տարածությունում» նկարը ստեղծել է 1918 թվականին Պետրոգրադում, հետհեղափոխական ծանր պայմաններում[5]:

Ճայեր (1910)
Կարապները Կամայի վրա (1920, 1912 թվականի նկարի կրկնություն)
Aquote1.png Աշխատելը դառնում է դժվար։ Մտքերս զբաղված էին նրանով, ինչպես ուտել որևէ բան։ Խոհանոցում ջուրը դույլի մեջ առավոտյան սառել էր, ինքնաեռում` նույնպես։ Երկու գիշերաշապիկ, գլխիս բրդե գլխարկ, ձեռքերիս` ձեռնոցներ.ահա իմ գիշերային հանդերձը, ծածկվում էի երկու ծածկոցով և մուշտակով Aquote2.png


Այնուամենայնիվ, նկարը ավարտվել է, և 1919 թվականին այն ներկայացվել է Պետրոգրադում անցկացվող Արվեստի գործերի առաջին պետական ​​ազատ ցուցահանդեսում [6]։

Խորհրդային տարիներին նկարը համարվել է որպես ծրագրային ստեղծագործությունների մի մաս և մի տեսակ հղում, կետ խորհրդային ​​լանդշաֆտային նկարչության պատմության համար[6]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապույտ երկնքի և սպիտակ, կուտակվաժ ամպերի ֆոնի վրա պատկերված են կարապները, որոնք թռչում են ծովի մուգ կապույտ ալիքաձև մակերևույթի վրայով: Հորիզոնում տեսանելի են ժայռոտ կղզիներ, որոնք խորհրդանշում են հյուսիսային կոշտ բնությունը: Առագաստանավը հեռվից շեշտում է ծովային լանդշաֆտի ռոմանտիզմը [3]։

Թռչունների թռիչքը հեշտ և թեթև է, կարծես նրանք լողում են պայծառ լույսով լցված մաքուր օդում: Նրանց շարժման հորիզոնական ուղղությունն ընդգծվում է ամպերի գծի գտնվելու տեղը, որը հեռավորության վրա է և պատկերված է թռչուններից ներքև։ Թեև շարժումը տեղի է ունենում աջից ձախ, այն տպավորությունը չի ստեղծվում, որ պատրաստվում է դուրս գալ նկարի սահմաններից։ Ձախ եզրին գտնվող երկու թռչունների միջոցով, որոնք թռչում են ավելի ցածր, նրա ուղղությունը կարծես դեպի առագաստանավն է, ապա կղզու ժայռերի ներքևի մասը` նորից վերադառնալով կտավի աջ կողմը [3]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

նկար «Կապույտ տարածությունում, ԽՍՀՄ փոստային բլոկի վրա 1972 [7]

Արվեստաբան Ալեքսեյ Ֆեոդորով-Դավիդովը [8]:

Aquote1.png Ռիլովը «Կապույտ տարածությունում» նկարը առնչվում է այն ստեղծագործություններին, որից ընդունված է սկսել խորհրդային գեղանկարչությունը։ Նրա պատմական նշանակությունը, բարձր գեղարվեստական որակը ճանաչվում է բոլորի կողմից։ Սրա հետ մեկտեղ այն հանդիսանում է Ռիլովի բազմաթիվ որոնումների

և ձեռքբերումների արդյունքը։

Նրան միանում է «Կանաչ աղմուկի» կենսական էպիկականությունը Կամայի վրա՝ կարապների դրամատիզմի և ճայերի քնարականության հետ մեկտեղ: Հզոր թռչունների թռիչքի խորհրդանշականությունն այստեղ նոր նշանակություն է ձեռք բերել: Նրա ուժեղ կամքով արդյունավետ սկիզբը տրվում է ոչ թե պայքարում, այլ ծովի և երկնքի հետ հանդարտ ներդաշնակության պայմաններում

Aquote2.png


Հետագայում Ֆեդորով-Դավիդովը շարունակում է․ [3][8]։

Aquote1.png Իր գլխավոր, թեթև ձևավորումով «Կապույտ տարածության մեջ» նկարը բնութագրում է այն ժամանակվա ընդհանուր տրամադրությունը այն արվեստագետների կողմից, ովքեր ողջունում էին հեղափոխությունը որպես Ռիլովը... Ազատ կյանքի այս զգացումը, պայծառ, նոր աշխարհի ուրախ ծնունդը Ռիլովն արտահայտում է իր նկարում օդի և լույսի միջոցով Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Рылов Аркадий Александрович - В голубом просторе» (HTML)։ Государственная Третьяковская галерея - www.tretyakovgallery.ru։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-07-ին։ Վերցված է 19.09.2014 
  2. «Рылов Аркадий Александрович - В голубом просторе» (HTML)։ www.art-catalog.ru։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-10-ին։ Վերցված է 19.09.2014 
  3. 3,0 3,1 3,2 3,3 А. Рылов. — 50 художников. Шедевры русской живописи. — М.: Де Агостини, 2011. — Т. 40. — С. 14-19. — 32 с.
  4. Е. Н. Евстратова 500 сокровищ русской живописи. — Москва: ОЛМА Медиа Групп, 2013. — С. 418-419. — 536 с. — ISBN 9-785-373-04169-0
  5. А. А. Рылов Воспоминания. — Ленинград: Художник РСФСР, 1977. — 288 с.
  6. 6,0 6,1 Е. В. Иванова Большая иллюстрированная энциклопедия живописи. — Москва: ОЛМА Медиа Групп, 2010. — С. 466-467. — 632 с. — ISBN 9-785-373-03516-3
  7. Каталог почтовых марок СССР / М. И. Спивак. — М.: Центральное филателистическое агентство «Союзпечать» Министерства связи СССР, 1984. — Т. 2 (1970-1980). — С. 73. — 272 с.
  8. 8,0 8,1 А. А. Фёдоров-Давыдов Аркадий Александрович Рылов. — Москва: Советский художник, 1959. — 217 с.