Կապույտի և կանաչի տարբերակումը լեզվում
Շատ լեզուներում «կապույտ» և «կանաչ» կոչվող գույներ նշանակող բառերը համակցվել են, այսինքն՝ արտահայտվում են մեկ եզրույթով, որը նկարագրում է երկուսն էլ։ Անգլերենում այս երկիմաստ հասկացությունը ներկայացնելու համար լեզվաբաններն օգտագործում են համակցված grue բառը, որը ծագում է անգլերեն green «կանաչ» և blue «կապույտ» բառերից[1]։ Այս եզրույթը ոչ այս նշանակությամբ հորինել է փիլիսոփա Նելսոն Գուդմանը 1955 թվականի «Փաստ, հերյուրանք և կանխատեսում» իր գրքում՝ ցույց տալով «ինդուկցիայի իր նոր հանելուկը»։
«Կապույտ» և «կանաչ» բառերի ճշգրիտ սահմանումը կարող է բարդանալ նրանով, որ խոսողները հիմնականում չեն տարբերում երանգը, այլ օգտագործում են եզրույթներ, որոնք նկարագրում են գույնի այլ բաղադրիչներ, ինչպիսիք են հագեցվածությունը և պայծառությունը կամ նկարագրվող օբյեկտի այլ հատկանիշներ: Օրինակ՝ «կապույտը» և «կանաչը» կարող են տարբերվել, բայց մեկ եզրույթ կարող է օգտագործվել երկուսի համար, եթե գույնը մուգ է: Ավելին, կանաչը կարող է զուգորդվել դեղինի հետ, իսկ կապույտը՝ սևի կամ մոխրագույնի հետ:
Համաձայն Բրենտ Բեռլինի և Փոլ Քեյի 1969 թվականի «Գունային հիմնական եզրույթներ։ Դրանց համընդհանրությունը և էվոլյուցիան» ուսումնասիրության՝ շագանակագույն, մանուշակագույն, վարդագույն, նարնջագույն և մոխրագույն հստակ տերմիններ չեն առաջանա լեզվում, քանի դեռ լեզուն չի տարբերակել կանաչը և կապույտը: Գունային եզրույթների զարգացման մեջ առաջին եզրույթներն են սպիտակը/սևը (կամ բացը/մուգը), կարմիրը և կանաչը/դեղինը[2]։
Աֆրասիական լեզուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիբիա-բերբերական լեզուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիբիա-բերբերական լեզուներում (բերբերերեն) կապույտի համար բառը azerwal-ն է։ Բերբերերենի որոշ բարբառներում, ինչպիսիք են շիլհան կամ քաբիլը, azegzaw բառը կիրառվում է և՛ կապույտի, և՛ կանաչի համար։ Այդ ձևով նա նման է անգլերեն azure բառին, որը ներկայացնում է կապույտի և ցիանի միջակայքի գույնը։ տուարեգ, զենետ, տամազիգտ, տաշելհայթ, զենագա
Արաբերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դասական արաբական քնարերգության որոշ բարբառներում երկնքի գույնը երբեմն տրվում է «կանաչ» բառով, որը al-khaḍrā' (الخضراء) ձևով է։ Արաբերենում կապույտի համար բառը azraq (أزرق) է, իսկ կանաչը akhḍar (أخضر) է։
Մարոկյան արաբերենում բաց կապույտի բառը šíbi է, կապույտը՝ zraq (زرق), իսկ կանաչը՝ khḍar (خضر)։ Zrag (زرڭ) բառն օգտագործվում է շնչահեղձ մարդուն նկարագրելու համար, կիրառվում է նվաստացուցիչ իմաստով որպես «հիմար, անխելք» բառերի հոմանիշ։
Եգիպտերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին եգիպտերենում wadjet բառն ընդգրկում էր կապույտ, կապույտ-կանաչ և կանաչ գույների շրջանակը: Այն Ստորին Եգիպտոսի հովանավոր աստվածուհու անունն էր, որը ներկայացվում էր որպես կոբրա, որը կոչվում էր Ուաջիթ՝ «կանաչը», կամ որպես Հորուսի աչք, որը նույնպես կոչվել է նույն անունով։ Միևնույն ժամանակ, wedjet բառը օգտագործվել է հախճապակու կերամիկայի մեջ եգիպտական կապույտի համար:
Եբրայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եբրայերենում כחול (արտասանվում է /kaˈχol/) բառը նշանակում է կապույտ, մինչդեռ ירוק (արտասանվում է /jaˈʁok/) նշանակում է կանաչ և ունեն նույն արմատը՝ י־ר־ק (j-r-q), ինչպես «բանջարեղեն» բառը (ירקות, jeʁaˈkot): Այնուամենայնիվ, դասական եբրայերենում ירוק կարող է նշանակել և՛ կանաչ, և՛ դեղին, ինչը հանգեցնում է այնպիսի արտահայտությունների, ինչպիսիք են ירוק כרישה «պրաս կանաչ» (տիբերական եբրայերենում /jɔːˈroːq kəriː'ʃɔː/)՝ դեղինից տարբերակելով կանաչը: Ինչպես ռուսերենն ու իտալերենը, եբրայերենն ունի բաց կապույտի առանձին անվանում (תכלת, tekhelet)՝ երկնքի գույնը և ծիսական հագուստի գույնը։ Այս գույնը հատուկ խորհրդանշական նշանակություն ունի ինչպես հուդայականության համար, այնպես էլ հրեական մշակույթում[3]։
Ամերիկյան լեզուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չահտա
[խմբագրել | խմբագրել կոդը]Չահտա լեզուն ունի երկու բառ՝ okchʋko և okchʋmali, որոնք տարբեր իմաստներ ունեն՝ կախված աղբյուրից։ 1852 թվականին okchakko-ն տարբեր կերպ թարգմանվել է որպես գունատ կապույտ կամ գունատ կանաչ, okchakko chohmi՝ «որոշակի okchakko»-ն տրվում է որպես թխագույն, իսկ okchamali-ն սահմանվում է որպես մուգ կապույտ, մոխրագույն, կանաչ կամ երկնագույն[4]: 1880 թվականին okchakko-ն և okchʋmali-ն երկուսն էլ տրվում են որպես կապույտ, իսկ կանաչը հատուկ նշված չէ որպես գույն[5]: 1892 թվականի բառարանում okchamali-ն մուգ կապույտ կամ կանաչ է, okchakko-ն՝ գունատ կապույտը կամ բաց կանաչը, իսկ երրորդ բառը՝ kili̱koba՝ վառ կանաչը (kili̱kki՝ թութակի տեսակի նմանությամբ)[6]: 1915 թվականին հեղինակավոր Բայինգթոն բառարանը okchako-ին տալիս է կապույտ, իսկ okchamali-ն՝ կանաչ, կապույտ, մոխրագույն, կանաչավուն բացատրությունները[7]: 2001 թվականի դասընթացի գիրքը տարբերակում է պայծառության հիման վրա՝ տալով okchʋko-ին որպես վառ կապույտ/կանաչ, իսկ okchʋmali-ին որպես գունատ կամ խամրած կապույտ/կանաչ[8]: Օկլահոմայի Չահտա ժողովրդի լեզվի դպրոցում okchʋko-ն ժամանակակից կիրառմամբ կապույտն է, իսկ okchʋmali-ն կանաչը՝ առանց պայծառության տարբերության:
Կանիենկեհա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աքվեսասնեի Կանիենկեհակա ժողովրդի լեզուն գտնվում է Բեռլին-Քեյ սանդղակի VII աստիճանում և ունի հստակ տերմիններ սպեկտրային ու ոչ սպեկտրային գույների լայն շրջանակի համար, ինչպիսիք են oruía «կապույտ», óhute «կանաչ», kahúji «սև», karákA «սպիտակ» և atakArókwa «մոխրագույն»: Հետազոտողներից մեկի համաձայն՝ Կանիենկեհակայի մանուշակագույնի համար arihwawakunéha եզրույթը, որը թարգմանվում է որպես «եպիսկոպոս [-ի գույն]», վերջին, հետքրիստոնեական նշանակությամբ է[9]: Ձևը, որով մանուշակագույնը դասակարգվել և հիշատակվել է մինչև այս վերջին տերմինի ավելացումը, հայտնի չէ:
Լակոտա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լակոտա լեզվում tȟó բառն օգտագործվում է և՛ կապույտի, և՛ կանաչի համար, սակայն tȟózi բառը (tȟó «կապույտ/կանաչ» և zí «դեղին» բառերի խառնուրդը) ավելի կիրառելի է դարձել (օգտագործվում է նաև zítȟo ձևը)։ Սա համահունչ է zíša/šázi «նարնջագույն» (šá նշանակում է «կարմիր») և šátȟo/tȟóša «մանուշակագույն/յասամանագույն» բառերի կիրառման հետ[10]։
Մապուդունգուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Kay, Paul; Maffi, Luisa. «Number of Basic Colour Categories». The World Atlas of Language Structures Online. Max Planck Institute for Evolutionary Anthropology. Վերցված է 4 May 2021-ին.
- ↑ Crystal, David (1997). The Cambridge Encyclopedia of Language. New York: Cambridge University Press. էջ 106. ISBN 0-521-55050-5. OCLC 132687558.
- ↑ «Techelet». chabad.org. Brooklyn, NY: Chabad-Lubavitch Media Center. Վերցված է 2014-05-18-ին.
- ↑ Byington, Cyrus (1852). An English and Choctaw Definer.[Հղում աղբյուրներին]
- ↑ Wright, Allen (1880). Choctaw in English Definition.[Հղում աղբյուրներին]
- ↑ Watkins, Ben (1892). Complete Choctaw Definer.[Հղում աղբյուրներին]
- ↑ Byington, Cyrus (1915). A Dictionary of the Choctaw Language.[Հղում աղբյուրներին]
- ↑ Haag, Marcia; Willis, Henry (2001). Choctaw language and culture : Chahta Anumpa. Norman, OK: University of Oklahoma Press. ISBN 978-0-8061-3339-3.[Հղում աղբյուրներին]
- ↑ Frisch, Jack A. (1972). «Mohawk Color Terms». Anthropological Linguistics. 14 (8): 306–310.
- ↑ Ullrich, Jan (2008). New Lakota Dictionary. Lakota Language Consortium. ISBN 978-0-9761082-9-0.