Կապլանի հավաքածու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոգոնցի պարող
Թերեզա Կապլանը հավաքածուի մի մասի հետ
Երկվորյակների զույգ․իբեջներ, յորուբաների խաղալիք
Պապիե-մաշեից խաղալիք Մեռյալների օրվա առթիվ

Կոպլանի հավաքածու, ժողովրդական մանկական իրերի հավաքածու, որը պահվում է Ինդիանապոլիսի մանկական թանգարանում։ 1984 թվականին նվիրաբերվել է Ֆրենկ և Թերեզա Կապլանների՝ Creative Playthings ընկերության սեփականատերիերի կողմից։ Հավաքածուն այնքան մեծ էր, որ թանգարանից 9 ամիս է պահանջվել տեղափոխման համար օգտագործված 32 արկղերը բացելու համար[1]։ Ֆրենկը մահացել է 1988 թվականին 77 տարեկան հասակում[2]․ նրա մահից հետո Թերեզան հիշել է, որ հավաքորդության մեջ ինքն ավելի ակտիվ էր, չնայած իրականում հավաքածուն սկսել է աճել 1966 թվականից սկսած, երբ բիզնեսը վաճառվել է և Ֆրենկը այլևս չպետք է զբաղվեր ֆինանսական հարցերի լուծմամբ[3]։ Կապլանը փորձագետ և էնտուիզիաստ էր[3], այնպես որ նա կազմել է հավաքածուի մասին մանրամասն հաշվետվություն՝ յուրաքանչուր առարկայի տալով նույնականացման համար՝ երկրի սահմանմամբ[3]։ Նվիրատվության ավարտի պահին 20 հազար ինդեքսային քարտերը հավաքածուի նկարագրոթյամբ զբաղեցրել են կոշիկի 28 արկղ[3]։

Թանգարանը հավաքածուի հասանելիությունը բացել է 1985 թվականի հուվարին։ Հավաքածուում կա մոտ 32 000 առարկա՝ սկսած խաղալիքներից և տիկնիկներից մինչև երաժշտական գործիքներ և դիմակահանդեսի դիմակներ 120 երկրից[4]։ Հավաքածուի համար թանգարանը կազմակերպել է առանձին ցուցահանդես «Passport to the World» անվամբ, որը բացվել է 1986 թվականին[3][5]։ Սկզբնական շրջանում Կապլան ամուսինները ցանություն ունեին հավաքածուի հիման վրա ստեղծել առանձին՝ Երևակայության և խաղերի թանգարան[6]։ Հավաքածուի վրա 1965-1985 թվականների ընթացքում նրանք ծախսել են մոտ մեկ միլիոն դոլար․ դրանում երկրներից ամենավառ ներկայացված են Ճապոնիան, Մեքսիկան, Ռուսաստանը, Գերմանիան, Ինդոնեզիան և Հնդկաստանը։

Մանկական թանգարանը շարունակել է համալրել հավաքածուն[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Brennan, Hope. «The Toy King». Columbia Magazine, 1987-10.
  2. «Frank Caplan, 77, Toy DeveloperThe New York Times, 1988-09-30.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Folk, Fantasy and Play: Selections from the Caplan Collection of the Children’s Museum of Indianapolis. Indianapolis: Children’s Museum, 1991.
  4. «Caplan Collection». www.childrensmuseum.org. The Children's Museum of Indianapolis. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 20-ին.
  5. «Toy maker Frank Caplan aided Children's Museum». The Indianapolis Star. 1988 թ․ սեպտեմբերի 30.
  6. «Frank Caplan, 77, Toy Developer». New York Times. 1988 թ․ սեպտեմբերի 30.
  7. The Children's Museum of Indianapolis Newsletter A Gift of Treasure: Celebrating 10 Years of Folk, Fantasy, and Play(անգլ.) // Treasures : journal. — 1994. — Т. 2. — № 3.