Կապիտոլիական գայլ (Քիշնև)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

Կապիտոլիական գայլը Քիշնևում (մոլդովերեն՝ Statuia Lupoaicei (Lupa Capitolina) din Chișinău), 1921 թվականին, Բեսարաբիան ու Բուկովինան Ռումինիայի հետ միավորվելու կապակցությամբ Հռոմի քաղաքապետարանի նվիրած արձանը[1], որը տեղադրված է Քիշնևում՝ Մոլդովայի պատմության ազգային թանգարանի առջև։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեսարաբիայի բնիկ ժողովրդի ռոմանական ծագումը և նրա լեզվի՝ ռոմանական լեզվաճյուղին պատկանելությունը շեշտելու նպատակով Հռոմի քաղաքապետարանը քանդակագործ Էտտորե Ֆեռարիի կերտած կապիտոլիական գայլի արձանի կրկնօրինակը 1921 թվականին նվիրել է Քիշնևի քաղաքապետարանին։ Արձանը տեղադրվել է այն շենքի առջև, որտեղ «Երկրի խորհուրդը» (Մեծ միության ժամանակների Բեսարաբիայի խորհրդարանը) քվեարկել էր Ռումինիայի հետ Բեսարաբիայի միավորման օգտին (այդ շենքը 1933 թ. դարձել է Քիշնևի համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի մասնաշենքը)։

Այն բանից հետո, երբ Խորհրդային Միությունը, Մոլոտով-Ռիբենտրոպի գաղտնի պակտի համաձայն, գրավել է Մոլդովան, հայտարարվել է, որ կապիտոլիական գայլի արձանը իտալական ֆաշիզմի ու ռումինական իմպերիալիզմի խորհրդանիշն է և ուղարկվել է ձուլարան՝ հալելու։

1990 թվականին՝ Խորհրդային Միությունից Մոլդովայի անկախանալուց հետո, Աշխարհի ռումինների միավորման մշակութային լիգան արձանի բնօրինակից մի նոր կրկնօրինակ է պատրաստել տվել և նվիրել նոր իշխանություններին։ Այն տեղադրվել է Մոլդովայի պատմության ազգային թանգարանի առջև։ Բայց Մոլդովայում իշխանության գլուխ ռուսախոս կոմունիստների անցնելուց հետո ժողովրդի ռոմանական ծագման խորհրդանիշը լուսանցքում է հայտնվել՝ ի հակադրություն մոլդովանիզմի, որի աջակիցներն են նրանք։ Արձանը «անհայտ անձանց» ձեռքերով վնասվել է, իջեցվել պատվանդանից՝ իբրև թե վերականգնման նպատակով, սակայն վերականգնումը միտումնավոր կերպով ձգձգվել է։ Վկայություններ կան, որ այդ ձգձգման հիմքում քաղաքական պատճառներ են ընկած[2]։

2009 թվականի հուլիսին, Հանուն եվրոպական ինտեգրման դաշինքի ստեղծումից հետո, երկրի կոմունիստական իշխանությունների կողմից սառեցված մի շարք մշակութային նախագծերի առջև (ներառյալ՝ կապիտոլիական գայլի արձանի վերականգնման) կանաչ լույս է վառվել[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապիտոլիական գայլ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]