Կաուստոբիոլիթներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաուստոբիուլիթներ, օրգանական ծագման այրվող հանածոներ։ Կաուստոբիուլիթներ երկրաբանա-երկրաքիմիական գործոնների ազդեցությամբ բուսական և կենդանական օրգանիզմների վերափոխման արգասիքներ են։ Ըստ առաջացման պայմանների կաուստոբիուլիթները ստորաբաժանվում են երկու խմբի. 1. ածխային շարքի կաուստոբիուլիթներ, դրանք ընդգրկում են նստվածքառաջացմանը սինգենետիկ ապարներ (տորֆեր, ածուխներ, այրվող թերթաքարեր) և միներալներ (օրինակ, սաթ), 2. նավթային շարքի կաուստոբիուլիթներ, որոնք օժտված են միգրացիոն բնույթով (նավթեր, ասֆալտներ, օզոքերիտներ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 352