Jump to content

Կանոնական օրենսդրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Կանոնական օրենսդրություն», Դավիթ Ալավկաորդու (Գանձակեցի) խրատական կանոնները՝ գրված 12-րդ դարի սկզբին (մոտավորապես 1130 թվականին)։

Արտացոլել է Արևելյան Հայաստանի, մասնավորապես` Արևելից կողմանք Հայոց աշխարհի ավատատիրական հասարակարգի ներքին կյանքը։ Բաղկացած է եղել նախադրությունից և 97 հոդվածներից։

Կիրակոս Գանձակեցին «Կանոնական օրենսդրությունը» համարել է «գեղեցկահարմար և պիտանցու»։ Հիմնական աղբյուրներն են՝ ավատատիրական սովորութային ու եկեղեցական իրավունքները։ Հետապնդել է մշակութակրթական նպատակներ, դեմ արտահայտվել այսպես կոչված «անբարոյական բարքերին», առաջարկել առողջապահական միջոցառումներ, դատապարտել սնահավատությունը, հոգևորականների ընչաքաղցությունը, ախտերը, արտամուսնական կապերը, սահմանել կանոնավոր սեռական հարաբերության, ծննդաբերության, անվճար ուսուցման և հասարակական այլ հարաբերությունների կարգավորման նորմեր։

Աշխատությունից մասամբ օգտվել է Մխիթար Գոշը։ Լրիվ տեքստն առաջին անգամ լույս է տեսել 1953 թվականին։ Հիշյալ հրատարակության և այլ ձեռագրերի հիման վրա 1961 թվականին Բելգիայում՝ անգլերեն թարգմանությամբ, առաջաբանով և գիտական ցանկով հրատարակել է Չարլզ Դաուսեթը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 240