Կանիլո
Արտաքին տեսք
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4b/Escut_de_Canillo.svg/250px-Escut_de_Canillo.svg.png)
Կանիլո (կատ.՝ Canillo), Անդորրայի 7 շրջաններից մեկը։ Գտնվում է երկրի հյուսիսարևելյան մասում։ Կանիլոյի հիմնական տեսարժան վայրը համարվում է Palau de Gel սառցե պալատը։ Շրջանի բնակչության մեծամասնությունը խոսում է կատալաներեն։ 2012 թ-ի տվյալներով շրջանի բնակչությունը կազմում է 4133 մարդ, իսկ տարածքը՝ 110 կմ²։ Այն իր մեծությամբ ամենամեծ շրջանն է Անդորրայում։ Կանիլոյի սահմաններում է գտնվում Անդորրայի ամենամեծ լիճը՝ Estany de Juclà-ն, որի հայելու մակերեսը 21.3 հեկտար է (0.21 կմ2).[1]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ruta de senderismo: Estany de Juclà». Andorra Turismo.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանիլո» հոդվածին։ |
|