Կանեփի իրացումը Վրաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կանեփի իրացումը Վրաստանում 2018 թվականի հուլիսի 30-ից ի վեր օրինական է։

Աճեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղական բնակչության պահանջների սպառման նպատակով Վրաստանի Հանրապետության տարբեր երկրամասերում մշտապես անօրինական կերպով աճեցվել են որոշակի քանակությամբ կանեփազգի խոտաբույսեր[1]։ 2005 թվականից ի վեր Վրաստանը ծառայել է որպես Կենտրոնական Ասիայից դեպի Ռուսաստան և Եվրոպա տարվող թմրամիջոցների տարանցման ուղի[2]։

Կանխարգելիչ միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան կանեփի իրացման օրինականացումը, Վրաստանի կառավարությունը հետևողական քաղաքականություն էր վարում հակաիրավական գործունեություն ծավալող թիրախային խմբի ներկայացուցիչների համար։ Երկրի օրենսդրությունը իրավախախտների համար սահմանում էր մինչև 14 տարի ազատազրկում։ Այնուամենայնիվ, թմրամիջոցների ապաքրեականացման համար երկրում 2015 թվականից գործում է «Սպիտակ աղմուկ» քարոզչական խումբը։ Թմրանյութեր օգտագործող քաղաքացիներից որպես վարչական տույժ հավաքված գումարը առաջին տարում կազմել է $11.3 միլիոն[3]։

Բարեփոխումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]