Կանաչ թատրոն (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Կանաչ թատրոն
Տեսակտեսարժանություն
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Հիմնադրված է1950

Կանաչ թատրոն (ռուս.՝ Зелёный театр), տեսարժանություն և դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտի` Ռոստովի Մաքսիմ Գորկու անվան պետական դրամատիկական թատրոնի մի մասը։ Գտնվում է Դոնի Ռոստով քաղաքի Թատերական հրապարակ, շենք 1 հասցեով։ Կանաչ թատրոնը շենքի հետնամասում է[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականին տեղի է ունեցել Մ. Գորկու անվան թատրոնի վերակառուցումը, որի արդյունքում կրճատվել են հանդիսականների համար նախատեսված դահլիճները։ Բայց 1960 թվականին ճարտարապետ Վ. Ն. Ռազումովսկու նախագծով մեծացվել է համերգային հարթակը, որը ստացել է Կանաչ թատրոն անվանումը։ Լրացուցիչ սրահի տարողությունը կազմել է 3000 մարդ, իսկ տարածքը` 300 քառակուսի մետր։ Կանաչ թատրոնի ձևավորումը ստեղծելու համար ներգրավվել են քանդակագործներ Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից և Դոնի Ռոստովից։ Իր անվանումը հարթակը ստացել է մոտակայքում եղած մեծ քանակությամբ ծառերի շնորհիվ[1]։

2000 թվականի դրությամբ օբյեկտը գտնվել է վթարային վիճակում, նրա պահպանական կարգավիճակը մինչև վերջ որոշված չէր. մշակութային ժառանգության օբյեկտների մարզային գրանցամատյանում այն հաշվառված էր որպես դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտի` Ռոստովի Մաքսիմ Գորկու անվան պետական դրամատիկական թատրոնի մի մաս, իսկ ՌԴ մշակույթի նախարարության տվյալների համաձայն` այդ տեղեկությունը չէր համապատասխանում իրականությանը[1]։

2003 թվականին շենքի վերակառուցումը չի իրականացվել կարգավիճակի հենց այդ անորոշության պատճառով[1]։ Այնուհետև աշխատանքները պետք է անցկացվեին 2012 և 2013 թվականներին[2], սակայն դրանք ևս ստիպված հետաձգվեցին։ 2016 թվականի սկզբի դրությամբ աշխատանքները կազմակերպողների ծրագրերում հարթակի վերակառուցումն ու զբոսայգում 60 մետր բարձրությամբ պտտվող անվի տեղադրումն էր[3]։ Ենթադրվում է, որ հարթակը շահագործման կհանձնվի 2017 թվականին և կարող է տեղավորել ավելի քան 1000 մարդ։ Բեմական տարածքը պետք է կազմի ավելի քան 300 քառակուսի մետր։ Աշխատանքների համար պետք է ծախսվի մոտ 110 միլիոն ռուբլի։ Առայժմ շենքը գտնվում է կիսով չափ քանդված վիճակում, նրա մաշվածությունը հավասար է 45 տոկոսի[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]