Կանանց ազգային հուշարձան
![]() | |
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշահամալիր և քանդակ |
Ճարտարապետ | Անտոն վան Վոուվ |
Ստեղծում | դեկտեմբերի 16, 1913 |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Բլումֆոնտեյն |
Ոճ | Cape Dutch architecture? |
Նյութ | բրոնզ |
Պատկանում է | Anglo-Boer War Museum? |
Ներկա վիճակ | լավ |
![]() |
Կանանց ազգային հուշարձան (անգլ.՝ National Women's Monument)[2], բրոնզե և քարե հուշահամալիր՝ տեղակայված Հարավաֆրիկյան Հանրապետության Բլումֆոնտեյն քաղաքում, որը հիշատակում է 27000 բուր մայրերին և երեխաներին, որոնք մահացել են բրիտանական համակենտրոնացման ճամբարներում Երկրորդ անգլո-բուրական պատերազմի ժամանակ[2]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանը նախագծել է Պրետորիա քաղաքի ճարտարապետ Ֆրանս Սոֆը,քանդակի աշխատանքները կատարել է Անտոն վան Վոուն։ Հուշարձանը բաղկացած է 35 մետր բարձրություն ունեցող կոթողից և ցածր կիսաշրջանաձև պատերից, որոնք շրջապատում են այն երկու կողմից։ Կենտրոնական բրոնզե խումբը՝ նկարված Էմիլի Հոբհաուսի կողմից, որը ներկայացրել է 1901 թվականի մայիսի 15-ի իր սեփական փորձը, պատկերում է երկու ողբացող կանանց և մահացող երեխայի Սպրինգֆոնթեյն ճամբարում։
Հուշարձանը բացվել է 1913 թվականի դեկտեմբերի 16-ին։ Բացման արարողությանը մասնակցել են մոտ 20000 հարավաֆրիկացիներ։ Տասներեք տարի անց հուշարձանի մոտ թաղվել է Եմիլի Հոբհաուսի աճյունը։ Հուշարձանի կողքին նաև գտնվում են Խրիստիան դե Վետի (Christiaan de Wet), քահանա Ջոն Դենիել Կեստելի Rev. John Daniel Kestell, Ֆրի Սթեյթ-ի նախագահ Մարտինուս Սթեյնի (Martinus Steyn) և նրա կնոջ գերեզմանները։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանը ստեղծելու գաղափարն առաջ է քաշել Օրանժ Ազատ հանրապետության նախագահ Մարտինուս Սթեյնը, երբ նա Եվրոպայում բուժվում էր անգլո-բուրական պատերազմից հետո։ Նրա կինը՝ Ռեյչել Իսաբելլա Սթեյնը, կորցրելով ընտանիքը և ընկերներին համակենտրոնացման ճամբարներում, նույնպես մասնակցություն է ունեցել գաղափարի առաջ քաշմանը։ Նա նաև սերտ կապեր է ունեցել Էմիլի Հոբհաուսի հետ։ Հարավային Աֆրիկա վերադառնալուց հետո հուշարձանը ստեղծելու համար Սթեյնը կազմում է հանձնաժողով։ Դպրոց կամ հիվանդանոց կառուցելու գաղափարը մերժվեց, քանի որ այն այնքան էլ ոգեշնչող չէր։
Հուշարձանի համար 10000 ֆունտ ստեռլինգը աֆրիկաանս համայնքից եկավ չորս տարիների ընթացքում (1907-1911թթ.): Շինարարության սկիզբը հետաձգվել էր Բլումֆոնտեյն քաղաքապետարանի անգլիախոս անդամների կողմից, որոնք կարծում էին, որ հուշարձանը վատ ազդեցություն կունենա Մեծ Բրիտանիայի համբավի վրա, և այն տեղացիների կողմից, որոնք աջակցում էին պատերազմին։
Վարչապետ Լուի Բոթան, ով պատերազմից հետո սկսեց հաշտեցման առաքելություն, նույնպես դեմ էր հուշահամալիրի կառուցմանը։ Սա նաև հանգեցրեց նրան, որ հուշարձանը կառուցվեց, քանդվեց և հետագայում վերակառուցվեց։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Հուշատախտակ պատին
-
Հիմնական կոթող
-
Արձաններից մեկը
-
Հուշարձանը հեռվից
-
Արձանն ու կոթողը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ GeoNames — 2005.
- ↑ 2,0 2,1 «The Women's Monument entry in the South African Heritage Resources Agency (SAHRA) Registry of Gazetted Sites, Objects and Shipwrecks»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-03-ին։ Վերցված է 2013-01-25
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Կանանց ազգային հուշարձան Վիքիպահեստում |
---|
- The National Women's Monument:Albert Grundlingh
- Photograph of the National Women's Monument Archived 2019-03-25 at the Wayback Machine. – Սփրինգֆոնթեյն համակենտրոնացման ճամբարին նվիրված կայք