Կանադական հայկական կոնգրես
Կանադական հայկական կոնգրես | |
---|---|
Տեսակ | հասարակական կազմակերպություն |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | ապրիլի 3, 1957 |
Կանադական հայկական կոնգրես (անգլ.՝ Canadian Armenian Congress), հայկական կազմակերպություն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնվել է 1948 թվականի ապրիլի 3-ին։ Հիմնադիրներ և անդամներ՝ Ջոն Մուրադյան, Լևոն Պապայան, Երվանդ Փաստրմաճյան, Քերովբե Պտուկյան, Ջոն Տեր-Ստեփանյան, Սեդրակ Ատուրյան։ Պատվո նախագահն էր աշխարհահռչակ լուսանկարիչ Յուսուֆ Քարշը։
Նպատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնգրեսի գլխավոր նպատակն էր դյուրացնել հայ գաղթականների մուտքը Կանադա, փոխել տալ հայերի նկատմամբ երկրի ներգաղթի քաղաքականությունը։ Կոնգրեսի ջանքերի շնորհիվ կոնգրեսի խորհրդարանի 1952 թվականի հուլիսի 4-ի նիստի քննարկումների արդյունքում հայերը հանվել են «ասիական ցեղ» դասակարգումից։
1952 թվականից սկսած՝ կոնգրես ներգաղթած հայը կարող էր իր հերթին երաշխավորել մի այլ հայի, ինչի շնորհիվ աճել է ներգաղթողների թիվը։ 1950-1966 թվականներին կոնգրես է ներգաղթել 6337 հայ։ 1968 թվականին կոնգրեսի ներգաղթի նախարարության որոշմամբ Կոնգրեսը, որը քսան տարի գործակցել էր նախարարության հետ, լուծարվել է։