Jump to content

Կայթսեյլինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կայտերը Տերիբերկայում
Կայտերը կատարում է հնարք

Կայթսեյլինգ (անգլ.՝ kitesailing), սպորտի և ակտիվ հանգստի ձև[1], սահք ձյունով կամ սառույցով ծածկված հորիզոնական հարթության վրա դահուկներով, սնուբորդով և այլն։ Այն ավելի ընդհանուր հասկացության մի մասն է, որը կոչվում է ձմեռային բուքսիրային կայթինգգ կամ պարզապես ձմեռային կայթինգ, որն իր հերթին բուքսիրային կայթինգի մի ձև է, որը ծագել է թղթե օդապարիկ թռցնելուց, այսինքն՝ կայթինգից։

Կայթսեյլինգ բառը փոխառություն է անգլերեն kitesailing բառից (kite – թղթե օդապարիկ, sailing — նավարկություն, և բառացիորեն նշանակում է նավարկություն կայթով, որն օգտագործվում է որպես առագաստանավ։

Կայթսեյլինգը թույլ է տալիս հաղթահարել զգալի հեռավորություններ առանց լուրջ ջանքերի, օգտագործելով բավարար կոմպակտ սարքավորումներ, ինչպես նաև կատարել ցատկեր և հնարքներ։

Կայթսեյլինգի (այդ թվում նաև ձմեռային) հիմնադիրները եղել են Flexifoil-ի հիմնադիրներ Ռեյ Մերին և Էնդրյու Ջոնսը։ Նրանք սկսել են 1970-ական թվականներին դասական թղթե օդապարիկների օգտագործմամբ քամու էներգիայի ուսումնասիրությամբ։ Աստիճանաբար բարձրացնելով դրանց հզորությունը՝ այս նմուշներն սկսել են օգտագործվել որպես առագաստ՝ բուքսիրելու համար առանց շարժիչի տարբեր տրանսպորտային միջոցներ` թեթև փոքր նավակներ, եռանիվ սայլեր և այլն։

Տերմինաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձմեռային կայթսեյլինգը պաշտոնական ճանաչումից հետո առագաստանավային սպորտում զբաղեցնում է նույն տեղը, ինչ ձմեռային վինդսյորֆինգը։ Երկուսն էլ ունեն ամառային ձև։ Ձմեռային կայթսեյլինգի համար ամառային ձև է կայթսյորֆինգը կամ կայտբորդինգը։ Ձմեռային կայթսեյլինգը կայտսորֆինգ անվանելը սխալ է, դրանք երկու տարբեր մարզաձևեր են ինչպես ձմեռային վինդսերֆինգը և վինդսերֆինգը։

Հանդերձանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձմեռային կայթսեյլինգը համար թույլատրվում է օգտագործել գրեթե ցանկացած սպորտային հանդերձանք առանց տեսակի սահմանափակումների (պարաֆոյլներ, փչովի, կարկասային)։ Սահելու համար կարող են օգտագործվել բավականին մեծ թվով տարբեր սարքեր՝ մինչև սահնակը, այնուամենայնիվ, դահուկներն առավելագույն ժողովրդականություն են վայելել իրենց առավել բարձր ֆունկցիոնալ բնութագրերի շնորհիվ։

Սնոուբորդի երկրպագուները հիմնականում զբաղվում են ֆրիսթայլով, սակայն նրանց մասնակցությանը մրցավազքերին խոչընդոտում է երկար, կոշտ, ոչ ուղղորդված (թվինտիպ) սնոուբորդների բացակայությունը։

Ձմեռային կայթսեյլինգի համար սահելու սարքավորման վերաբերյալ հիմնական պահանջը երկարությունն ու կոշտությունն է։ Երկու մետրից պակաս երկարություն ունեցող դահուկները նպատակահարմար չեն, իսկ որոշ մարզիկներ սովորաբար օգտագործում են սփիդսքիինգի համար նախատեսված դահուկներ։

Տեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսելու համար պետք է կանգնել դահուկները քամու ուղղությամբ՝ կայթն սկզբում պահելով զենիթում, ապա այն շարժել վերև-ներքև ենթադրյալ շարժման ուղղությամբ։ Մեկնարկի պահին պետք է հասնել գալֆվինդի և կայթը ֆիքսել հորիզոնի նկատմամբ 45 աստիճանի անկյան տակ։ Դրանից հետո կարելի է շարժվել ցանկացած ուղղությամբ։ Ձմռանը կայթը կարող է շարժվել շատ ավելի կտրուկ և ավելի ամբողջական ուղղությամբ, քան ամռանը, ինչը մրցակցությունը դարձնում է շատ հետաքրքիր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kitesurfing FAQs, kitesurfingschool.org». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին. {{cite web}}: Unknown parameter |date archive= ignored (օգնություն); Unknown parameter |datum přístupu= ignored (օգնություն); Unknown parameter |nedostupné= ignored (օգնություն); Unknown parameter |url archive= ignored (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]