Կամրան Աբդուլազադե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամրան Աբդուլազադե
Abdullazadə Kamran Nazim oğlu
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ադրբեջան
Ծննդյան ամսաթիվ մարտի 20, 1995(1995-03-20)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Լենքորան, Ադրբեջան
Հասակ 178 սմ
Քաշ 71 կգ
Դիրք կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011—2013 Ադրբեջան Խազար-Լենկրան 5 (0)
2013 Ադրբեջան ՄՈԻԿ (Բաքու) 0 (0)
2013—մ.հ. Ադրբեջան Խազար-Լենկրան 0 (0)
Ազգային հավաքական
2009 Ադրբեջան Ադրբեջան (մինչև 15) ? (0)
2010 Ադրբեջան Ադրբեջան (մինչև 16) ? (0)
2011 Ադրբեջան Ադրբեջան (մինչև 17) 3 (0)
2013—մ.հ. Ադրբեջան Ադրբեջան (մինչև 19) 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2014 թվականի հունիսի 10:

Կամրան Նազիմ օղլու Աբդուլազադե (ադրբ.՝ Abdullazadə Kamran Nazim oğlu, մարտի 20, 1995(1995-03-20)[1], Լենքորան, Ադրբեջան), ադրբեջանցի ֆուտբոլիստ, որ խաղում է կիսապաշտպանի դիրքում։ Հանդես է գալիս Ադրբեջանի Պրեմիեր լիգայի «Կյապազ» ակումբում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամրան Աբդուլազադեն ֆուտբոլ խաղալ սկսել է 10 տարեկանում Լենքորանի մանկապատանեկան մարզադպրոցում, մարզիչ Բախտիյար Միրսեիդովի գլխավորությամբ։ Նա այնտեղ անցկացրել է 4 տարի։ 2009 թվականին տեղափոխվել է «Խազար Լենքորան» ֆուտբոլային ակումբի մինչև 15 տարեկանների պատանեկան թիմ, որտեղ նրա մարզիչը եղել է Նամիկ Կարաևը։ Այնուհետև տեղափոխվել է մինչև 17 տարեկանների թիմ։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով Ադրբեջանի Պրեմիեր լիգայի «Խազար Լենքորան» ակումբի սան՝ Կամրան Աբդուլազադեն 2011 թվականից հանդես է եկել «նավաշինարարների» հիմնական կազմում։ 2013 թվականի հոկտեմբերին զորակոչվել է զինվորական ծառայության Ադրբեջանի զինված ուժերում և ուղարկվել բանակի մարզական ակումբ՝ ՄՕԻԿ (Բաքու)։ Սակայն 2013 թվականին դեկտեմբերին երկու ակումբների ղեկավարների միջև համաձայնություն է ձեռք բերվել, և Կամրանը վերադարձել է իր հարազատ «Խազար-Լենքորան» ակումբ, որտեղ նա շարունակել է հանդես գալ վարձավճարով[2][3]

«Սպիտակականաչների» կազմ վերադառնալուց անմիջապես հետո Կամրանը «Լենքորանի» նոր գլխավոր մարզչի՝ թուրք Մուստաֆա Դենիզլիի կողմից ընդգրկվել է թիմի հիմնական կազմում[4]։

Գավաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով «Խազար Լենքորան» ակումբի ֆուտբոլիստ՝ 2013 թվականին մասնակցել է Ադրբեջանի սուպերգավաթի խաղարկությանը[5].

Ամսաթիվ Փուլ Ակումբ Հակառակորդ Լիգա Հաշիվ
1 2013 թվականին հոկտեմբերի 23 2013 թվականի Ադրբեջանի ֆուտբոլի սուպերգավաթ «Խազար Լենքորան» «Նեֆթչի» Բաքու Պրեմիեր լիգա 2 : 1[6]

ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդգրկված է եղել «Խազար Լենքորանի» հայտացուցակում՝ մասնակցելու ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի 2012/13 մրցաշրջանին[7]։

Ադրբեջանի ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել Ադրբեջանի պատանեկան տարբեր տարիքային խմբերի (U-15, U-16, U-17 և U-19) հավաքականներում։

U-17[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 17 տարեկանների հավաքականում իր նորամուտը կատարել է 2011 թվականի հոկտեմբերի 17-ին Եվրոպայի առաջնության ընտրական փուլի՝ Խորվաթիայի հավաքականի դեմ խաղին, որն անցկացվել է Ռովինում և ավարտվել Ադրբեջանի հավաքականի հաղթանակով 2:1 հաշվով[8]։

U-19[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հանդիպումը Ադրբեջանի մինչև 19 տարեկանների հավաքականում անցկացրել է 2013 թվականի հոկտեմբերի 12-ին՝ մասնակցելով Եվրոպայի առաջնության ընտրական փուլի՝ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի դեմ խաղին Լանդսկրունա քաղաքում, որն ավարտվել է ոչ-ոքի (1:1)[9]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Խազար Լենկրան» ակումբի կազմում հասել է հետևյալ հաջողություններին.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբույրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]