Կամո Ներսիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամո Ներսիսյան
Ծնվել էհոկտեմբերի 22, 1936(1936-10-22)
Զարինջա, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 2, 2011(2011-02-02) (74 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունտնտեսագետ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան

Կամո Ներսիսյան (հոկտեմբերի 22, 1936(1936-10-22), Զարինջա, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 2, 2011(2011-02-02), Երևան, Հայաստան) հայ տնտեսագետ, տնտեսագիտական գիտությունների դոկտոր (1994), պրոֆեսոր (1995)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամո Ներսիսյանը ծնվել է 1936 թվականի հոկտեմբերի 22-ին, Խորհրդային Հայաստանի Զարինջա (Արագածոտնի մարզ) գյուղում։

1962 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը[1]։ 1994-2001 թվականներին եղել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիյի պրոռեկտոր, 1995 թվականից, միաժամանակ՝ տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ։

Կամո Ներսիսյանի աշխատանքները վերաբերում են տնտեսագիտության տեսության հարցերին, ագրաային ոլորտի և մրցակցության, սեփականության հիմնահարցերի գիտական մշակման ու գործնական կիրառման խնդիրներին, համահեղինակ է բուհական դասագրքի։

Կամո Ներսիսյանը մահացել է 2011 թվականի փետրվարի 2-ին, Երևան քաղաքում։

Ձեռքբերումներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994թ.՝ տնտեսագիտության դոկտոր։
  • 1995թ.՝ պրոֆեսոր։
  • 1999թ.՝ ՀԳԳԱ թղթակից անդամ։
  • 2000թ.՝ ՀԳԱ ոսկե հուշամեդալ։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ներսիսյան Կ.Ռ., Մրցությունը տնտեսավարման նոր պայմաններում, Երևան, 1990։
  • Ներսիսյան Կ.Ռ., Տնտեսագիտության տեսության խնդիրների ժողովածու, Երևան, 2005։
  • Ներսիսյան Կ.Ռ., Մրցակցություն, Երևան, 2005։
  • Ներսիսյան Կ.Ռ., Տնտեսագիտության տեսության առարկան և մեթոդը, Երևան, 2006։
  • Ներսիսյան Կ.Ռ., Մեթոդական ցուցումներ «Տնտեսագիտության տեսություն» առարկան ուսումնասիրելու և ստուգողական աշխատանք կատարելու համար, Երևան, 2008։
  • Ներսիսյան Կ.Ռ., Մրցակցությունը և մենաշնորհը, Երևան, 2009։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։