Կամո Մարտիրոսյան
Կամո Մարտիրոսյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 6, 1960 |
Ծննդավայր | Նորագյուղ |
Մահացել է | մայիսի 7, 2014 (53 տարեկան) |
Քաղաքացիություն | Արցախ |
Կրթություն | ՀԱՊՀ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կամո Սերգեյի Մարտիրոսյան (նոյեմբերի 6, 1960, Նորագյուղ - մայիսի 7, 2014), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային ժողովի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության պատգամավոր[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամո Մարտիրոսյանը ծնվել է 1960 թվականի նոյեմբերի 6-ին Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղում։ 1978 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցը։ 1983 թվականին ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լեռնամետալուրգիական ֆակուլտետը՝ ստանալով լեռնային ինժեների որակավորում։
1984-1985 թվականներին եղել է շինարարությունների տնօրինման ձեռնարկության ինժեներ-տեխվերահսկիչ, իսկ 1985-1992 թվականներին՝ Ագրոարդի միջտնտեսային վերահսկողության բաժնի շինարարության գծով ինժեներ-վերահսկիչ։
1992-1993 թվականներին ծառայել է Արցախի Հանրապետության Ինքնապաշտպանության ուժերի հետախուզության բաժնում` որպես առաջին բաժանմունքի պետ, իսկ 1993-1996 թվականներին ծառայել է N պաշտպանական շրջանում` որպես ինժեներական ծառայության սպա։ 1996-1998 թվականներին ծառայել է N դիվիզիայում` որպես ինժեներական ծառայության պետ։
1998 թվականի մայիսից մինչև սեպտեմբերը եղել է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի ճարտարագետ։ 1998-2003 թվականներին եղել է Կաթոլիկ օգնության ծառայության ծրագրերի ղեկավար։ 2003-2007 թվականներին «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի ծրագրերի շինարարության գծով պատասխանատու։
2000 թվականի հունիսի 18-ին Նորագյուղի թիվ 15 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր[2]։
2007- 2008 թվականներին եղել է Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների և վերաբնակեցման վարչության պետ։
2008-2010 թվականներին եղել է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար։
2010 թվականի մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում թիվ 16 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր[3][4]։
2010 թվականի հունիսի 10-ին ընտրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Եղել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամ։
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության անդամ է։
Մահացել է 2014 թվականի մայիսի 7-ին 53 տարեկանում[5]։
Ունի երեք զավակ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մխիթար Գոշ» մեդալ (Արցախի Հանրապետության նախագահի թիվ 81-Ա հրամանագիր 29.08.2014 թվական)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արցախի 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մարտիրոսյան Կամո Սերգեյի». www.nankr.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «18 հունիսի 2000թ. | ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «23 մայիսի 2010թ. | ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Արցախի 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան». duhoc.cn. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Առաքինի դաշնակցականը. Կամո Մարտիրոսյան». Նորություններ Արցախից aparaj.am. 2015 թ․ մայիսի 18. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 23-ին.