Կամո Աբրահամյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կամո Զարիֆի Աբրահամյանից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կամո Աբրահամյան (այլ կիրառումներ)
Կամո Զարիֆի Աբրահամյան
սեպտեմբերի 7, 1971(1971-09-07) - մայիսի 10, 1992(1992-05-10) (20 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, ԼՂԻՄ
Մահվան վայրԼՂՀ Նախիջևանիկ,Արցախ
ԶորամասԴաշուշենի կամավորական ջոկատ, Ասկերանի գունդ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ

Կամո Աբրահամյան (սեպտեմբերի 7, 1971(1971-09-07), Ստեփանակերտ, ԼՂԻՄ, ԽՍՀՄ - մայիսի 10, 1992(1992-05-10), Նախիջևանիկ, Ասկերանի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամո Աբրահամյանը ծնվել է 1971 թվականի սեպտեմբերի 7-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակի՝ Չիտայում տեղակայված զորամասերից մեկում։ Զորացրվելուց հետո անդամագրվել է Դաշուշենի կամավորական ջոկատում, այնուհետև՝ Ասկերանի գնդի կազմում մասնակցել մի շարք մարտերի։

Զոհվել է 1992 թվականի մայիսի 10-ին Նախիջևանիկ գյուղի պաշտպանության ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]