Կամո Աբրահամյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կամո Աբրահամյան (այլ կիրառումներ)
Կամո Զարիֆի Աբրահամյան
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԿԱՄՈ ԶԱՐԻՖԻ.jpg
7 սեպտեմբերի, 1971 - 10 մայիսի, 1992
Ծննդավայր Ստեփանակերտ, ԼՂԻՄ
Մահվան վայր ԼՂՀ Նախիջևանիկ,Արցախ
Զորամաս Դաշուշենի կամավորական ջոկատ, Ասկերանի գունդ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ Courage medal of RA.jpg

Կամո Աբրահամյան (7 սեպտեմբերի, 1971, Ստեփանակերտ - 10 մայիսի, 1992, Նախիջևանիկ), հայ ազատամարտիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամո Աբրահամյանը ծնվել է 1971 թվականի սեպտեմբերի 7-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակի՝ Չիտայում տեղակայված զորամասերից մեկում։ Զորացրվելուց հետո անդամագրվել է Դաշուշենի կամավորական ջոկատում, այնուհետև՝ Ասկերանի գնդի կազմում մասնակցել մի շարք մարտերի։

Զոհվել է 1992 թվականի մայիսի 10-ին Նախիջևանիկ գյուղի պաշտպանության ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]