Կամիդանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամիդանա

Կամիդանա (ճապոներեն՝ 神棚, բառացի՝ տախտակ կամիի համար), Սինտոիստական տնային սրբապատկերների դարակ կամ պահարան։ Կամիդանան տախտակ-պատվանդան է։ Տախտակի մեջտեղում դրվում է տայման (նվիրատվությունը), որը կարող է լինել բրինձ, սակե և սակակիի (սինտոյական սրբազան մատղաշ ծառ) ոստ։ Ընտանիքի անդամները ամեն առավոտ մեծարման արարողություն են կատարում այդ զոհասեղանի առջև, ծափ զարկելով ու խոր գլուխ տալով։ Երեկոյան տայմայի առջև մոմեր են վառում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վ. Ա. Պրոննիկով, Ի. Դ. Լադանով, Ճապոնացիները, Երևան, «Հայաստան», 1989, էջ 107։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամիդանա» հոդվածին։