Jump to content

Կամերոն Մաքևոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամերոն Մաքևոյ
Դիմանկար
Ծնվել էմայիսի 13, 1994(1994-05-13) (30 տարեկան)
ԾննդավայրԳոլդ Քոստ
Քաղաքացիություն Ավստրալիա
ԿրթությունԳրիֆիթի համալսարան
Մասնագիտությունլողորդ
 Cameron McEvoy Վիքիպահեստում

Կամերոն Մաքևոյ (անգլ.՝ Cameron McEvoy, մայիսի 13, 1994(1994-05-13), Գոլդ Քոստ), ավստրալիացի լողորդ, որը մասնագիտացված է կրոլ լողաձևում։ Աշխարհի առաջնությունների եռակի արծաթե մեդալակիր։ Օլիմպիական խաղերի եռակի բրոնզե մեդալակիր (2016 և 2020)։

Ծնվել է Գոլդ Քոստ քաղաքում՝ Ավստրալիայում։ Առաջին անգամ հայտնի է դարձել 2013 թվականի ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունից հետո։ Մասնակցել է 4 × 100 մետր համակցված լողամրցմանը։ Նախնական ռաունդում Էշլի Դելանիի, Սփենգլերի և Քենեթ Թոի հետ լողալով 3 րոպե 33,64 վայրկյանում՝ զբաղեցրել է երրորդ տեղը և դուրս է եկել եզրափակիչ, սակայն եզրափակչում չի լողացել։

2014 թվականին մասնակցել է Pan Pacific խաղերին Ավստրալիայի Գոլդ Քոսթ քաղաքում և 100 մետրանոց կրոլ լողաձևում եզրափակչում լողալով 47,82 վայրկյանում, խաղերի նոր ռեկորդ է սահմանել[1]։ Այս խաղերին Կամերոնը նվաճել է 3 բրոնզե մեդալ․ 4×200 մետր կրոլում[2], 4×100 համակցված լողամրցմանը[3] և 200 մետր հեռավորության կրոլում եզրափակչում լողացել է 1 րոպե 46, 36 վայրկյանում[4]։

2015 թվականին Կազանում կայացած աշխարհի առաջնության մասնակից։ Կամերոնը դարձել է կրկնակի արծաթե և մեկ անգամ բրոնզե մեդալակիր։ 4×100 մետր համակցված լողամրցումում նվաճել է արծաթե մեդալ[5], իսկ 100 մետրանոց կրոլում լողաձևում լողացել է 47,95 վայրկյանում[6]։ 4×200 մետր կրոլում նվաճել է բրոնզե մեդալ[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Results of the 100-metre freestyle finals at 2014 Pan Pacific». Australia Swimming. 2014 թ․ օգոստոսի 22. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
  2. «Results of the 4 × 200 metre freestyle relay finals at 2014 Pan Pacific». Australia Swimming. 2014 թ․ օգոստոսի 22. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
  3. «Results of the 4 × 100 metre medley relay finals at 2014 Pan Pacific». Australia Swimming. 2014 թ․ օգոստոսի 24. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 14-ին.
  4. «Results of the 200-metre freestyle finals at 2014 Pan Pacific». Australia Swimming. 2014 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 14-ին.
  5. «Final results». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
  6. «Final results». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
  7. «Final results». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]