Jump to content

Կրոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կրոլ (անգլ.՝ crawl, բառացի՝ սողալ), մարզական լողաձև, որի դեպքում հիմնական առաջ մղիչ ուժը ձեռքերով հրումներն են։ Ժողովրդական թևալողի կատարելագործված տարատեսակն է։ Լինում է՝ Կրոլ կրծքի վրա և Կրոլ մեջքի վրա։ Կրծքի վրա Կրոլը լողի ամենաարագ ձևն է։ Լողալիս մարմնի դրությունը ջրում առավել հորիզոնական է, ձեռքերը կատարում են իրար հաջորդող, փոփոխական և համանման շարժումներ, ոտքերը շարժվում են վերից վար և վարից վեր, փոքր-ինչ ծալվելով ծնկային և կոնք-ազդրային հոդերում։ Շնչառման համար լողորդը դեմքը թեքում է կողմ, այնուհետև շրջում դեպի ջուրը, կատարում արտաշնչում։ Ձեռքերի մեկական շարժումներին համապատասխանում է ոտքերի 6 հարված։ Մեջքի վրա Կրոլ լողալու տեխնիկան հիմնականում նույնն է։ Շնչառությունն ազատ է։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրոլ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 696