Կամերային սիմֆոնիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կամերային սիմֆոնիա, սիմֆոնիայի տեսակ, որը ձևավորվել է 20-րդ դարի սկզբին։

Կամերային սիմֆոնիային բնորոշ են փոքր ծավալը, «կամերային» երաժշտության գաղափարը, որոնցով էլ պայմանավորված է նվագախմբի կազմի նվազեցումը և ձևի կրճատումը (1, հազվադեպ՝ 2-մասանի, տևողությունը՝ 10– 30 ր)։ Առանձնանում է խտացված երաժշտական մտքով, պոլիֆոնիկ շարադրմամբ, նոր արտահայտչամիջոցների որոնմամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամերային սիմֆոնիան ձևավորվել է ժամանակակից կամերային երաժշտության ազդեցության տակ, որի հետ այն ավելի մոտ մանրամասն գրության միտումով և արտահայտչականության նոր միջոցների որոնմամբ։

Կամերային սիմֆոնիա ժանրը ձևավորվել է Գերմանիայում և Ավստրիայում 20-րդ դարի սկզբին։

ԽՍՀՄ-ում կամերային սիմֆոնիաների նկատմամբ հետաքրքրությունը հատկապես մեծացել է 1960-ականներին՝ տարբեր կերպ արտահայտվելով Դ. Շոստակովիչի, Կ. Կարաևի, Բ. Տիշչենկոյի, Մ. Ս. Վայնբերգի, է. Միրզոյանի, Ռ. Գաբիչվաձեի և այլոց ստեղծագործություններում։

Բացի Ա. Շյոնբերգի, Ֆ. Շրեկերի, Մ. Լաբրոկիի և ուրիշների կամերային սիմֆոնիաներից, ըստ էության, այդ ժանրին են պատկանում նաև որոշ ստեղծագործություններ, որոնց անվանել են սիմֆոնիա (Ա. Վեբեռնի սիմֆոնիան, Դ. Միյոյի 5 փոքր սիմֆոնիաները՝ փոքր նվագախմբի համար, և այլն)։ Հետագայում որոշ նոր հատկանիշներով կամերային սիմֆոնիան նմանվել է սիմֆոնիետին և փոքր սիմֆոնիային (4-մասանի ցիկլ, զույգ կազմով նվագախմբային ստեղծագործության տևողությունը հազվադեպ է գերազանցում 20–30 րոպեն)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Советская симфония за 50 лет. Л., 1967․
  • Арановский М. Г., Симфонические искания, Л., 1979․
  • Сидельникова О. (А.), О советской камерной симфонии 60-х гг., в сб.: Проблемы муз. науки, в. 4, М., 1979.
  • Анисимова Елена Валерьевна. Жанровый синтез в симфонической музыке композиторов Удмуртии (на примере музыки Н. Шабалина) // Вестник Вятского государственного университета. — 2011. — Вып. 3-2. — С. 162. — ISSN 2541-7606. Архивировано 20 мая 2021 года.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։