Կաղապար:FA/10

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեզբոլլահի դրոշը
Հեզբոլլահի դրոշը

Հեզբոլլահ (արաբերեն՝ حزب الله, բառացիորեն «Աստուծո կուսակցություն») — շիա իսլամիստական կուսակցություն և կազմակերպություն է Լիբանանում։ Հեզբոլլահը մատուցում է հասարակական ծառայություններ` գործակցելով դպրոցներ, հիվանդանոցներ, ինչպես նաև` հողագործական ծառայություններ հազարավոր լիբանանցի շիաների համար, և զորավոր ու կարևոր դեր է խաղում լիբանանյան քաղաքականությունում։ Հեզբոլլահն արաբական և մահմեդական աշխարհում համարվում է դիմադրական շարժում։ Սակայն մի քանի արևմտյան երկրներ, ամբողջությամբ կամ մասամբ, Հեզբոլլահը դիտում են որպես ահաբեկչական կազմակերպություն։ Հեզբոլլահն ստեղծվել է 1982 թվականին որպես ռազմական կազմակերպություն, ի պատասխան Լիբանանի ներխուժած Իսրայելի, նպատակ ունենալով Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ դիմադրելու Իսրայելին։ Նրա ղեկավարները ներշնչվել են Այաթոլլահ Խոմեյնիի կողմից, իսկ զորքերը մարզվել և կազմակերպվել են Իրանի հեղափոխական պահակների մի քանակակազմի կողմից։ Հեզբոլլահի 1985-ի մանիֆեստը նշում է երեք հիմնական նպատակներ՝... (շարունակություն...)