Կաղապար:Օրվա հոդված/Օգոստոսի 20, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված

Ածանցներ, արմատներին և բառերին լրացուցիչ իմաստներ տվող և նոր բառեր կազմող բաղադրիչներ: Դրանք երկրորդական բառակազմական ձևույթներ են, որոնք, ավելանալով արմատին կամ բառին, փոխում են նրա իմաստը կամ խոսքի մասային պատկանելությունը, ավելացնում նոր իմաստ։ Դրանք երկրորդական ձևույթներ են՝ ի տարբերություն բառակազմական հիմնական ձևույթների՝ արմատների։

Ըստ տեղադրման լինում են՝ նախածանցներ, միջածանցներ և վերջածանցներ:

Նախածանց
Բառին սկզբից ավելացող ածանցը կոչվում է նախածանց։ Օրինակ՝ ան+գիր, տ+գետ, համա+կարգ, առ+հավետ, ամենա+ մեծ, գերա+զանց և այլն։
Միջածանց
Արմատի մեջ ավելացող ածանցը կոչվում է միջածանց (լատիներեն` vici և vinco - հաղթում եմ): Որոշ մասնագետներ միջածանց են համարում առհասարակ բառի մեջ (ոչ անպայմանորեն արմատի մեջ) եղած ածանցները:

շարունակել...