Կաղապար:Օրվա հոդված/Փետրվարի 9, 2018 թ.
![Տեսարան «Օկինա» ներկայացումից, նո թատրոն։](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bf/%E6%98%A5%E6%97%A5%E7%A5%9E%E7%A4%BE%E3%83%BC%E7%AF%A0%E5%B1%B1%E3%83%BC%E7%BF%81%E5%A5%89%E7%B4%8DP1011774.jpg/200px-%E6%98%A5%E6%97%A5%E7%A5%9E%E7%A4%BE%E3%83%BC%E7%AF%A0%E5%B1%B1%E3%83%BC%E7%BF%81%E5%A5%89%E7%B4%8DP1011774.jpg)
Նո (ճապ.՝ 能` «վարպետություն, կարողություն, տաղանդ), ճապոնական դրամատիկական թատրոնի տեսակներից մեկը։ Նոյի ակունքներում կանգնած են եղել Կանյամի Կիյոցուգուն և նրա որդին՝ Ձեամի Մոտոկիյոն։ Կիյոցուգուն սարուգակու ժողովրդական ներկայացումների դերասաններից էր, որը փորձել է իր արվեստը ծառայեցնել ազնվականներին՝ պիեսների մեջ ներառելով նոր տարրեր և փոխելով ներկայացման կառուցվածքը, իսկ Մոտոկիյոն ոչ միայն զարգացրել է կատարողական վարպետության վերաբերյալ հոր գաղափարները, այլև ստեղծել է մի շարք պիեսներ, որոնք 21-րդ դարում ևս շարունակում են ներառվել թատրոնի խաղացանկում․ սարուգակուն վերափոխվելով աստիճանաբար վերածվում է նոյի։
Թատրոնի բեմը կանոնիկ կառուցվածք ունի, որտեղ հանդես է գալիս դերասանական խումբը՝ երաժշտության և երգերի ներքո։ Դասական խաղացանկը ներառում է 5 ներկայացում և դրանց ընդմիջումներին՝ 3 կատակերգական տեսարան։ Արվեստագիտության դոկտոր Ն․ Անգարինայի խոսքերով՝ նո թատրոնում «դրամա-տեքստը և դրամա-խոսքը երաժշտություն-ռիթմ-աղմուկ-շրշյունի, պար-մնջախաղ-ժեստ-շարժում-պոեզիա-դադարի հետ... Ավելին⇒