Կաղապար:Օրվա հոդված/Փետրվարի 8, 2018 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< «Օրվա հոդված» նախագիծ
Տեսարան «Օկինա» ներկայացումից, նո թատրոն։
Տեսարան «Օկինա» ներկայացումից, նո թատրոն։

Նո (ճապ.՝ ` «վարպետություն, կարողություն, տաղանդ), ճապոնական դրամատիկական թատրոնի տեսակներից մեկը։ Նոյի ակունքներում կանգնած են եղել Կանյամի Կիյոցուգուն և նրա որդին՝ Ձեամի Մոտոկիյոն։ Կիյոցուգուն սարուգակու ժողովրդական ներկայացումների դերասաններից էր, որը փորձել է իր արվեստը ծառայեցնել ազնվականներին՝ պիեսների մեջ ներառելով նոր տարրեր և փոխելով ներկայացման կառուցվածքը, իսկ Մոտոկիյոն ոչ միայն զարգացրել է կատարողական վարպետության վերաբերյալ հոր գաղափարները, այլև ստեղծել է մի շարք պիեսներ, որոնք 21-րդ դարում ևս շարունակում են ներառվել թատրոնի խաղացանկում․ սարուգակուն վերափոխվելով աստիճանաբար վերածվում է նոյի։

Թատրոնի բեմը կանոնիկ կառուցվածք ունի, որտեղ հանդես է գալիս դերասանական խումբը՝ երաժշտության և երգերի ներքո։ Դասական խաղացանկը ներառում է 5 ներկայացում և դրանց ընդմիջումներին՝ 3 կատակերգական տեսարան։ Արվեստագիտության դոկտոր Ն․ Անգարինայի խոսքերով՝ նո թատրոնում «դրամա-տեքստը և դրամա-խոսքը երաժշտություն-ռիթմ-աղմուկ-շրշյունի, պար-մնջախաղ-ժեստ-շարժում-պոեզիա-դադարի հետ... Ավելին