Կաղապար:Օրվա հոդված/Փետրվարի 20, 2014 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Գանիմեդի Յուպիտերին հակադարձ կողմի լուսանկարը, կատարված է «Գալիլեո» ԱՄԿ-ի միջոցով
Գանիմեդի Յուպիտերին հակադարձ կողմի լուսանկարը, կատարված է «Գալիլեո» ԱՄԿ-ի միջոցով

Գանիմեդ (հին հունարեն՝ Γανυμήδης), Յուպիտերի յոթերորդ արբանյակն է, Գալիլեյան արբանյակներից և, ընդհանրապես, Արեգակնային համակարգում ամենամեծ արբանյակը, 8 %-ով մեծ է Մերկուրիից (Գանիմեդի տրամագիծը հավասար է 5 268 կիլոմետրի), իսկ զանգվածով զիջում է այդ մոլորակին համարյա երկու անգամ՝ 45 %-ով։ Համեմատության համար, Գանիմեդի տրամագիծը 2 %-ով մեծ է Տիտանի տրամագծից, որը մեծությամբ երկրորդ արբանյակն է Արեգակնային համակարգում, ինչպես նաև Գանիմեդը ամենամեծ զանգվածը ունի մոլորակների արբանյակների մեջ, նրա զանգվածը 2,02 անգամ մեծ է երկրային Լուսնի զանգվածից։

Հայտնաբերվել է Գալիլեո Գալիլեյի կողմից 1610 թվականին։ Գանիմեդը կազմված է մոտավորապես հավասար քանակի սիլիկատային ապարներից և ջրային սառույցից։ Սա ամբողջությամբ դիֆերենցացված մարմին է երկաթով հարուստ հեղուկ միջուկով։ Գանիմեդի վրա ենթադրաբար գոյություն ունի ստորգետնյա օվկիանոս, որը գտնվում է սառույցի շերտերի և մակերևույթի միջև, մոտավորապես 200 կիլոմետր խորության վրա։

Գանիմեդի մակերևույթը ներկայացված է երկու տեսակի լանդշաֆտներով։ Մուգ շրջանները, որոնք զբաղեցնում են մակերևույթի մեկ երրորդ մասը, ծածկված են հարվածային խառնարաններով, որոնց տարիքը հասնում է չորս միլիարդ տարվա։ Ավելի պայծառ մասերը, որոնք ծածկում են մնացած մակերևույթը, հարուստ են լայն իջվածքներով և լեռնաշղթաներով, ավելի երիտասարդ տարիք ունեն շարունակել...