Կաղապար:Օրվա հոդված/Փետրվարի 2, 2015 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
ԴՆԹ-ի կրկնակի պարույրի կառուցվածքի մի մասը
ԴՆԹ-ի կրկնակի պարույրի կառուցվածքի մի մասը

Դեզօքսիռիբոնուկլեինաթթու (ԴՆԹ) (անգլ.՝ Deoxyribonucleic acid (DNA)) բոլոր կենդանի օրգանիզմների և որոշ վիրուսների զարգացման և կենսագործունեության գենետիկական հրահանգները պարունակող նուկլեինաթթու։

Վերջինները, սպիտակուցներն ու ածխաջրերը կյանքի համար անհրաժեշտ երեք կարևորագույն մակրոմոլեկուլներն են։ ԴՆԹ-ի մոլեկուլները սովորաբար կրկնակի պարույրներ են՝ կազմված երկու երկար կենսապոլիմերներից, որոնք էլ իրենց հերթին կազմված են նուկլեոտիդներից։ Յուրաքանչյուր նուկլեոտիդ կազմված է ազոտային հիմքից (գուանին (G, Գ), ադենին (A, Ա), թիմին (T, Թ) և ցիտոզին (C, Ց)), ածխաջրից (դեզօքսիռիբոզ) և ֆոսֆորական թթվի մնացորդներից։

ԴՆԹ-ի մոլեկուլների հիմնական դերը տեղեկատվության երկարատև պահպանումն է, այն հատվածները, որոնք ծածկագրում են սպիտակուցներ, կոչվում են գեներ շարունակել...