Կաղապար:Օրվա հոդված/Փետրվարի 17, 2014 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Տյուբերկուլյոզի հարուցիչները
Տյուբերկուլյոզի հարուցիչները

Տուբերկուլոզ (լատին․՝ tuberculum նշանակում է թմբիկ, հայերեն տարբերակներ` պալարախտ, թոքախտ), սպեցիֆիկ վարակիչ հիվանդություն է: Հարուցիչը տուբերկուլյոզի միկոբակտերիան է: Առավել հաճախ ախտահարվում են շնչառական օրգանները, սակայն ախտաբանական պրոցեսի մեջ ընդգրկվում են նաև այլ օրգան համակարգերը:

Տուբերկուլյոզը հնագույն և տարածված հիվանդություններից մեկն է աշխարհում: Հայտնաբերվել են տուբերկուլյոզանման ախտաբանական երևույթներ դեռևս քարե դարի մարդկանց և Եգիպտոսի մումիաների ոսկրային մնացորդներում:

Հին դարերի բժիշկները առանձնացնում էին տուբերկուլյոզին բնորոշ ախտանշանների կոմպլեքս. ուժեղ հազ` խորխարտադրությամբ, հաճախակի արյունափսխումներով և տենդով, որը բերում էր հիվանդի արագ հյուծման. այստեղից առաջացել է տուբերկուլյոզի հետազոտություններով զբաղվող գիտության` ֆիթիզիատրիայի (հուն․՝ фθίσις -հյուծում, քայքայում) անվանումը շարունակել...