Կաղապար:Օրվա հոդված/Փետրվարի 16, 2014 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված

Օլիմպիական խաղեր (Օլիմպիադա), խոշորագույն միջազգային սպորտային մրցաշար, որ անց է կացվում յուրաքանչյուր չորս տարին մեկ: Օլիմպիական խաղերը սկիզբ են առել Հին Հունաստանում, սակայն 4-րդ դարում արգելվել են: «Վերածնվել» են 19-րդ դարում ֆրանսիացի բարոն Պիեր դե Կուբերտենի ջանքերի շնորհիվ: Օլիմպիական խաղերը կամ Ամառային Օլիմպիական խաղերը 1896 թ. ի վեր տեղի են ունեցել յուրաքանչյուր չորս տարին մեկ, բացառություն են կազմել համաշխարհային պատերազմի տարիները: 1924 թվականից սկսեցին կազմակերպվել նաև Ձմեռային Օլիմպիական խաղերը, որոնք սկզբնական շրջանում տեղի էին ունենում նույն տարում, ինչ Ամառային Օլիմպիական խաղերը: Սակայն 1994 թվականից Ձմեռային Օլիմպիական Խաղերը անց են կացվում Ամառային Օլիմպիական խաղերից երկու տարի անց շարունակել...