Կաղապար:Օրվա հոդված/Փետրվարի 1, 2015 թ.
Արտաքին տեսք
Երևան, Հայաստանի մայրաքաղաք։ Գտնվում է Արարատյան դաշտում՝ Հրազդան գետի ափին՝ գետը ներառելով իր մեջ։ Մշտական բնակչության քանակով, որը 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ կազմում է ավելի քան 1 միլիոն 68 հազար մարդ, Հայաստանի խոշորագույն քաղաքն է։ Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է 1918 թվականից և 12-րդն է՝ Հայաստանի պատմության ընթացքում։
Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ.թ.ա. 8-րդ դարում,․ այն Հռոմից հին է 29 տարով։
Քաղաքի տեղանվան ծագման հետ կապված կան շատ վարկածներ, մասնավորապես, ըստ ժողովրդական ավանդության, Երևանը կապվում է Նոյի անվան հետ, իբր Նոյն է այդպես կոչել առաջին ջրհեղեղից հետո երևացող ցամաքը շարունակել...