Կաղապար:Օրվա հոդված/Նոյեմբերի 8, 2015 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Դեյվ Գրոլ
Դեյվ Գրոլ

Դեյվիդ (Դեյվ) Էրիկ Գրոլ (Անգլ. David Eric Grohl, ծնվել է 1969 թվականի հունվարի 14-ին), Ամերիկացի ռոք երաժիշտ և երգերի հեղինակ: Առավել հայտնի է որպես Նիրվանա ռոք խմբի թմբկահար` 1990 թվականից մինչև նրա փլուզումը` 1994 թվական, և իր սեփական խմբում ` Foo Fighters-ում, որպես կիթառահար երգիչ, որը 2014 թվականից թողարկել է 8 կոմերցիոն, հաջող ալբոմներ:

Գրոլի երաժշտական գործունեությունը սկսվել է 1980-ականներին, երբ նա նվագել է մի քանի վաշինգտոնյան խմբերում:

1995 թվականին նա հիմնադրել է Foo Fighters ռոք-խումբը: Ի զարմանս շատերի, 2002 թվականին նա ընդունեց Queens Of The Stone Age-ի ալբոմի ձայնագրման և համերգային շրջագայության ժամանակ աջակցության մասին հրավերը, չնայելով նրան , որ Foo Fighters-ը արդեն պատրաստ էր նոր ալբոմ հեռարձակելուն: 2005 թվականից համագործակցել է Garbage խմբի հետ:

Ըստ բրիտանական Classic Rock ամսագրի, Դեյվը ռոք պատմության մեջ համարվում է № 2 հարվածորդը, Led ZeppelinՋոն Բոնեմայից հետո:

Ավելին