Կաղապար:Օրվա հոդված/Նոյեմբերի 14, 2017 թ.
Արտաքին տեսք
Նյու Յորք (անգլ.՝ New York), Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենաբնակեցված քաղաքը։ 2016 թվականի տվյալներով՝ 784 կմ² տարածքի վրա բնակվում է 8,537,673 մարդ, ինչն էլ Նյու Յորքը դարձնում է Միացյալ Նահանգների ամենախիտ բնակեցված քաղաքը։ Տեղակայված լինելով Նյու Յորք նահանգի ծայր հարավում՝ քաղաքը Նյու Յորք մերձքաղաքային շրջանի կենտրոնն է, որն աշխարհում ամենաբնակեցվածն է։ Համաշխարհային հզոր այս քաղաքը մեծ ազդեցություն ունի առևտրի, ֆինանսների, մեդիայի, արվեստի, նորաձևության, հետազոտությունների, տեխնոլոգիայի, կրթության և ժամանցի վրա․ քաղաքի արագ տեմպը հայտնի է «Նյույորքյան րոպե» անվամբ։ Այստեղ է գտնվում Միացյալ Ազգերի Կազմակերպության գլխավոր գրասենյակը։ Նյու Յորքը միջազգային դիվանագիտության կարևոր կենտրոնն է և նկարագրվում է որպես աշխարհի... Ավելին⇒