Կաղապար:Օրվա հոդված/Մարտի 8, 2017 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Զիտկալա-Շա
Զիտկալա-Շա

Զիտկալա-Շա, ամերիկյան հնդկացի գրող Յանկտոն-սիու ցեղից, հյուսիսամերիկյան հնդկացիական բանահյուսության նմուշների առաջին հավաքողներից մեկը։ Հիմնական ստեղծագործություններն են՝ «Ամերիկացի հնդկացիների զրույցներ» և «Հին հնդկացիական լեգենդներ»։ Հնդկացիների քրիստոնեացման ժամանակ տպագրել է «Ինչու եմ ես հեթանոս» (Why I Am a Pagan) էսսեն, կոմպոզիտոր Ու․ Հանսոնի հետ համատեղ գրել է «Արևի պար» օպերան՝ համանուն ծիսակատարության հիման վրա։

Զիտկալա-Շան հայտնի է դարձել որպես մուլտիկուլտուրալիզմի և մի ժամանակ գերիշխող մշակութային ձուլման քաղաքականության ֆոնի վրա ամերիկյան հնդկացիների քաղաքացիական ազատության պաշտպան։ Զիտկալա-Շայի ինքնակենսագրությունն ամերիկյան հնդկացիների առաջին ինքնակենսագրություններից մեկն է, որի վրա չեն ազդել թարգմանիչներն ու խմբագիրները։ Նրա մայրենի լեզուն սիու լեզվի բարբառներից մեկն է՝ դակոտան, բայց ժամանակակիցներից մեկն ընդգծել է նրա՝ «անգլերենին գերազանց տիրապետելը»:

Զիտկալա-Շան ծնվել է Հարավային Դակոտայի Յանկտոն արգելաբնակավայրում Լիթլ Բիգհորնի ճակատամարտի տարում... Ավելին