Լիթլ Բիգհորնի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիթլ Բիգհորնի ճակատամարտ
Սև բլուրների պատերազմ
Քասթերի ջախջախումը, 1876, հունիսի 25
Թվական 1876 թվական, հունիսի 25-26
Վայր Լիթլ Բիգհորն գետի մոտակայք, Մոնտանա
Արդյունք Հնդկացիների վճռական հաղթանակ
Հակառակորդներ
Լակոտա
Սանտի
Յանկտոնաի
Շեյեններ
Արապահո
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Արիկարա
Հրամանատարներ
Նստած Ցուլ
Կատաղի Ձի
Լեղապարկ[1]
Ջորջ Քասթեր
Մարկուս Ռինո
Ֆրեդերիկ Բենտին
Արյունոտ Դանակ
Կողմերի ուժեր
1 500—2 000 31 սպա
566 զինվոր
35-40 սկաուտ
15 անզեն
Կորուստներ
36-136 սպանված
150-200 վիրավոր
266 սպանված (այդ թվում՝ 16 սպա, 10 սկաուտ/անզեն)
55 վիրավոր

Լիթլ Բիգհորնի ճակատամարտ (անգլ.՝ Battle of the Little Bighorn), Լակոտայի կողմից հայտնի, ինչպես Յուղոտ խոտերի ճակատամարտ (անգլ.՝ Battle of the Greasy Grass)[2], հնդկացիական լակոտա-հյուսիսային շեյենական միության և ԱՄՆ-ի բանակի Յոթերորդ հեծյալ գնդի միջև տեղի ունեցած ճակատամարտ, որը տեղի է ունեցել 1876 թվականի հունիսի 25-26-ին, Մոնտանայի Լիթլ Բիգհորն գետի մոտ։ Ճակատամարտն ավարտվել է ամերիկական գնդի հինգ վաշտերի ջախջախմամբ և հայտնի հրամանատար Ջորջ Քասթերի մահվամբ։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի զորքերի հարձակումը 1876 թվականին

Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո բնակչությունը ձգվեց դեպի մայրցամաքի արևմուտք, ինչը տեղաբնակ սիու ցեղի հետ պատերազմի պատճառ դարձավ։ Հարավի հետ պատերազմից հյուծված ԱՄՆ-ի զորքերը պարտություն կրեցին, և 1868 թվականին կնքվեց պայմանագիր, ըստ որի փակվեց հնդկացիական հողերի մեջով անցնող ճանապարհը և ոչնչացվեցին դրանցում գտնվող ամրոցները։ Պատրաստվելով նոր պատերազմի՝ 1876 թվականի փետրվարին գեներալներ Թերին և Կրուկը կրկին ներխուժեցին հնդկացիական հողեր[3]։ Սիու ցեղը ստիպված տեղահանվեց և նահանջեց ցեղախմբերով։

Հունիսին գեներալ Թերիի շարասյունը, գրոհելով Յելոուսթոուն գետի հարավային ափի երկայնքով, հայտնվեց վերջերս լքված արոտավայրերում։ Ժողով գումարելով, Թերին որոշեց հետևակով և հրետանիով հարձակվել դեպի հարավ, որտեղ գնացել էին հնդկացիները, միաժամանակ հեծելազորը ուղարկելով Լիթլ Բիգհորն գետի վերին հատված, որպեսզի կտրի սիուների նահանջի ճանապարհը։ Հունիսի 22-ին 7-րդ հեծյալ գնդի բոլոր 12 վաշտերը, հնդկացի հետախույզների ջոկատը և սննդամթերքով բեռնված 175 ջորիներ Քասթերի 15 օրվա հրամանատարությամբ ժամանեցին։ Հունիսի 24-ին Քասթերը հայտնաբերեց հսկայական ռազմական ճամբարի հետքեր, և որոշեց կատարել գիշերային ռազմերո, որպեսզի հնդկացիներին թույլ չտա թաքնվել։ Գունդը տեղ հասավ Հունիսի 25-ին, գիշերվա ժամը 2-ին, որից հետո ոչնչացրեց ճամբարը։ Առավոտյան ժամը 10-ին, գիշերակացից հետո Քասթերը բարձրացավ բլուրը, որտեղից նրա առջև բացվեց հակառակորդի ռազմական ճամբարի ծայրը։ Նրան տեղեկացրին, որ մոլորված գումակի վրա հարձակվել է հնդկացիների փոքրաթիվ ջոկատ, և, որպեսզի չկորցնի անսպասելիության ազդեցությունը, Քասթերը որոշեց հարձակվել հենց այդ օրը[4]։ Նա գունդը բաժանեց 3 մասի. անձամբ գլխավորեց «C» (Թոմ Քասթեր), «E» (Էլեգեոն Սմիթ) «F» (Ջորջ Յեթս), «I» (Մայլզ Քեոգ) և «L» (Ջեյմս Կոլհաուն) վաշտերը. մայոր Ռինոն ստացավ ստացավ «A», «G» և «M» վաշտերը. կապիտան Բենտինը ստացավ «D» «H» և «K» վաշտերը.գումակի պահպանության համար վերցվեցին «B» վաշտը և մի քանի այլ վաշտերից զինվորներ, որոնք ընդգրկվեցին կապիտան Մաքդուգալի հրամանատարության մեջ[3]։ Բենտինը հրաման ստացավ շարժվել դեպի ձախ և հետազոտել խորդուբորդ վայրերը՝ հարձակվելով հայտնաբերված հնդկացիների վրա. անծանոթ ուժերի բացակայության դեպքում նա պետք է հանկարծակիի բերեր գլխավոր ուժերին։ Ռինոն պետք է գրոհեր գետի ձախ ափի երկայնքով, որտեղ գտնվում էր հնդկացիների ճամբարը, իսկ Քասթերը՝ աջ ափով։

Մարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

7-րդ հեծյալ գնդի տեղաշարժը:
A - Քասթեր, B - Ռինո, C - Բենտին, D - Յեթս, E - Վեյր
Ռինոյի վաշտի տեղաշարժը
Քասթերի վերջին մարտը, Էդգար Սամուել Փաքսոն, 1899 թվական
Ռինո Հիլի պաշտպանությունը

Հունիսի 25-ին՝ ժամը 15:00-ին, Ռինոն իր շարասյունը կանգնեցրեց ճամբարից մի քանի հարյուր մետր հեռու՝ հրամայելով ձիերից իջնել և կրակ բացել[5]։ Թշնամիների հայտնվելը Նստած Ցուլի ճամբարում խառնաշփոթ առաջացրեց. կանայք վերցրին երեխաների և փախան հյուսիս, իսկ տղամարդիկ թողեցին իրենց գործերը, զենք վերցրին և գնացին թշնամու ուղղությամբ։ Հանդիպելով ուժերի բազմակի գերազանցության՝ Ռինոն հրամայեց հեռանալ դեպի գետի մոտ գտնվող պուրակը[6]։

Կատաղի Ձին հնդկացիներին գրոհի առաջնորդեց։ Նրանք նաև շրջանցեցին ամերիկացիներին թևերից և հայտնվեցին նրանց թիկունքում։ Ռինոն որոշեց ճողոպրել դեպի գետի հակառակ կողմում գտնվող բլուրը (այժմ կոչվում է Ռինո Հիլ)։ Նահանջի ժամանակ նրա վատերը նշանակալի կորուստներ կրեցին. 46 մարդ մահացավ, ևս մոտ երկու տասնյակը չկարողացան բարձրանալ բլուրը՝ թաքնվելով մացառուտներում։ Վաշտերը պաշտպանական դիրքեր գրավեցին բլրի վրա, իսկ հնդկացիների գլխավոր զանգվածը ուղղվեց դեպի հյուսիս, որտեղից նույնպես մարտի ձայներ էին լսվում։ Մարտի սկզբից անցել էր մոտավորապես 45 րոպե։

Քասթերը, շարժվելով դեպի հյուսիս, բարձրացավ Ռինո Հիլի գագաթը, և, տեսնելով հնդկացիների գյուղի ճիշտ տարածքը, Մաքդուգալի մոտ սուրհանդակ ուղարկեց, որպեսզի արագ ռազմամթերք հասցնի։ Ջոկատը շարունակեց շարժվել գետի երկայնքով շարժվելը, հասնելով գյուղի առջև գտնվող բլրին (ավելի ուշ հայտնի դարձավ, ինչպես Քոլհաուն Հիլ), որտեղ Քասթերը որոշեց անցնել ծանծաղուտը։ Սակայն գետը հասցրին անցնել տասնյակ հնդկացիներ և հրաձգային կրակ բացեցին։ Քասթերը, հավանաբար վախենալով մեծաթիվ դարանակալներից, հրամայեց նահանջել։ Նա շեփորահար (նրանք բանակում բանագնացների դեր էին կատարում) Մարտինին դեպի հարավ ուղարկեց, ոորպեսզի նա գտնի և բերի Բենտինի վաշտերը։ Մարտինը վերջին մարդն էր, ով Քասթերի շարասյան զինվորներին ողջ էր տեսել։

Բենտինը բլուրներում չգտավ հնդկացիների, և, միանալով գումակին, ուղղվեց դեպի հյուսիս, որտեղ առաջին սուրհանդակի և Մարտինի զեկույցները ստացավ[7]։ Արագացնելով քայլքը և հետևում թողնելով բեռնասայլերը՝ նրա ստորաբաժանումները Լիթլ Բիգհորն գետի մոտ տեսան Ռինոյի՝ լեռը բարձրացող զինվորներին, ովքեր հետապնդվում էին գրեթե հազար հնդկացիների կողմից։ Միանալով Ռինո Հիլի վրա՝ Ռինոն, ելնելով կորուստների քանակից, Բենտինին խնդրեց մնալ, ինչին նա համաձայնեց՝ տեղակայելով իր վաշտերը։ Հնդկացիները բլուրը ոչ ամուր շրջանակի մեջ առան և գլխավոր ուժերը ուղարկեցին դեպի հյուսիս, որտեղից մինչև պաշարվածները լսվում էին մարտի ձայներ։

Ժամը 16:50-ին Քասթերի ընկեր «D» վաշտի կապիտան Վեյրի նյարդերը տեղի տվեցին, ով ինքնակամ դուրս եկավ դիրքերից և զառիվայրով ներքև իջավ։ 20 րոպեից գումակը հասան բլրին։ Ստանալով ռազմամթերք՝ Բենտինը «H», «K» և «M» վաշտերը Վեյրի հետևից ուղարկեց։ Հասնելով Վեյր Փոինթ բարձունքին՝ զրքերը Քոլհաուն Հիլի վրա վառոդի ծխի ամպ նկատեցին, որտեղից իրենց ուղղությամբ ընթանում էին հարյուրավոր հնդկացիներ։ Բենտինը մարտով նահանջեց դեպի Ռինո Հիլ։

Մարտինի մեկնումից հետո չի կարելի վստահաբար նկարագրել Քասթերի գործողությունները, չնայած հնդկացիների վկայությունները և հնէաբանական արշավները դրանց վրա որոշակի լույս են սփռում։ Ընդունված է համարել, որ Քասթերը կրկին բաժանել է իր ուժերը. Քոլհաուն Հիլի վրա թողնելով պաշտպանական երկու սահման՝ նա երկու մղոն հյուսիս է գնում հետախուզման նպատակով։ Այդտեղ նրա առջև բացվում է հազարավոր փախստական հնդկացիների տեսարան է բացվում, և, Քասթերը, սկզբում ցանկանալով նրանց գերի վերցնել թշնամու վրա ճնշում գործադրելու նպատակով, որոշում է սպասել Բենտինին։

Քոլհաուն Հիլի մարտը, որին մինչ այդ պահը բնորոշ էին փոխհրաձգությունները և երկու կողմերից անօգուտ հարձակման փորձերը, նոր լիցք է ստանում. ժամանում է մահապարտ շեյենների ջոկատը։ Նրանք գրոհում են ամերիկացիների շղթայի վրա, և, չնայած, բոլորը մահանում են՝ նրանք հնարավորություն են տալիս ընկերներին երկրորդ ալիքով ներխուժել ամերիկացիների դիրքեր, ովքեր չէին հասցրել վերալիցքավորել զենքերը։ Կապիտան Քոլհաունը ուրիշ դիրքերից դեպի մարտի թեժ կետը քաշեց իր զորքերի մի մասը, ինչը հնդկացիներին թույլ տվեց, ոգևորված մահապարտների օինկաով, մխրճվել նրա վաշտի նոսրացող շարքերի մեջ։

Թշնամու քանակական գերազանցությունը ձեռնամարտում հանգեցրեց Քոլհաունի զորամիավորումների ոչնչացմանը։ Փոքրաթիվ վերախրածներ բարձրացան բլրի գագաթը, որտեղ պաշտպանության վերջին գիծը զբաղեցրել էի կապիտան Քեոգի «I» վաշտը,ում զինվորները մի քանի րոպե տևած ձեռնամարտից հետո նահանջեցին դեպի հյուսիս՝ Քասթեր Հիլ։

Հինգ վաշտերի մնացորդները Քասթերի գլխավորությամբ լցվեցին բլրի վրա, որն ավելի ուշ իր անվամբ կոչվեց (նաև հայտնի է, ինչպես «Քասթերի վերջին դիրք»), և ենթարկվեցին իրենցից քսանապատիկ շատ հնդկացիների գրոհին։ Հնդկացիները նշել են դատապարտվածների աննախադեպ քաջությունը, որի նմանը չէին սպասում սպիտակներից։ «E» վաշտի զինվորները փորձեցին ճեղքել շրջափակումը, սակայն լիովին ոչնչացվեցին։ Քասթեր Հիլի գագաթին ամերիկացիները ձեռնամարտով միայնակ դիմակայում էին հարձակվող հնդկացիներին։ Մի քանի րոպե անց բլրի գագաթին չմնաց ոչ մի կենդանի ամերիկացի[8][9][10]։

7-րդ հեծյալ գնդի հինգ վաշտերի վերջին մարտի բոլոր մասնակիցներից ողջ մնաց միայն Կոմանչը՝ Քեոգի ձին, որն ավելի ուշ դարձավ գնդի թալիսմանը։ Մարտի ժամանակ սկսված թշնամիների մարմինների գանգամաշկումը շարունակվում էր նաև ջախջախումից հետո։ Հնդկացիները դանակով կտրում էին ամերիկացիների ներքին օրգանները։

Քասթերի մարմնի մոտ, ով ստացել էր երկու հրազենային վիրավորում, գտնվել է իր «ռեմինգտոն» հրացանից կրակած 17 պարկուճ։ Քասթերի գանգամաշկը հանված չէր, քանի որ անվտանգության նկատառումներով ոչ ոք չէր ցանկանում հանձն առնել նրա սպանությունը։ Հուլիսի 17-ին հնդկացիների հետապնդումը ավարտվեց Դեղին Մազեր անվանմամբ շեյենի մահով, ով սպանվել և գանգամաշկվել էր հայտնի սկաուտ Բուֆալո Բիլի կողմից՝ «Առաջին գանգամաշկը հանուն Քասթերի՜» աղաղակով։

Ավարտելով իրենց գործը Քասթերի հետ՝ հնդկացիների հիմնական ուժերը ուղղվեցին դեպի հարավ՝ դեպի Ռինո Հիլ։ Ռինոյի և Բենտինի վաշտերը անգործ նստած չէին. բաժակներով և դանակներով նրանք խրամատներ էին փորել։ Մահապարտների բացակայությունը հնդկացիներին հնարավորություն չտվեց վճռական հարձակման համար։ Նրանք սահմանափակվեցին հրացաններից և նետերից փոխհրաձգություններով։ Նետերն ավելի արդյունավետ էին իրենց կոր հետագծի շնորհիվ։

7 վաշտերը պաշտպանություն կազմեցին՝ տառապելով ծարավից. դեպի գետ արտագրոհները հաջողությամբ չպսակվեցին։ Քասթերի ջոկատի մասին տեղեկության բացակայությունը նրա ճակատագրի մասին վարկածներ առաջացրեց։ Սպաները կարծում էին, որ նա նահանջել է դեպի հյուսիս՝ Թերիի մոտ։ Նրանք հիշեցին Ուոշիթի ճակատամարտի դեպքը, երբ Քասթերը «մոռացության էր մատնել» մայոր Էլիոթի ջոկատին, որը շեյենների կողմից լիովին կոտորվել էր։ Զինվորները նույնպես իրենց լքված զգացին։

Գիշերը բլրի վրա թափանցում են 17 մարդ, ովքեր ցերեկով չէին կարողացել լքել մացառուտները։ Հունիսի 26-ի առավոտյան հնդկացիների գրոհները շարունակվեցին։ Բենտինի գլխավորությամբ «H» վաշտը դեպի հարավ արտագրոհ կատարեց ընդդեմ շատ խիտ ամրացած հնդկացիների[11]։ Պաշարվածների ծարավը միայն ուժեղացավ, և, վերջապես, 17 կամավորները գնացին ջուր բերելու, ինչը նրանց հաջողվեց, չորսը հրացաններով (բոլորը գերմանացիներ էին) ծածկում էին մնացածին, ովքեր կաթսաները գետի ջրով էին լցնում։

Իմանալով հյուսիսից Թերիի հետևակայինների մոտենալու մասին՝ Նստած Ցուլը հրամայեց նահանջել։ Ռինո Հիլի մարտերում գունդը թողեց ևս 6 հոգի սպանված և 48 վիրավոր։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունիսի 27-ին մարտի վայր ժամանեց Թերիի հետևակը, որը զգուշորեն էր քայլում վերապրած սկաուտների նախազգուշացումներից հետո։ Քասթերի ջախջախման մասին լուրը տարածվեց պրերիաներով։ Հնդկացիական որոշ ցեղեր լքեցին ռեզերվացիաները, որպեսզի միանան Նստած Ցուլի զորքերին։ 1876 թվականի մնացած մասը և 1877 թվականը անցավ ամերիկացիների կողմից հնդկացիների հետապնդումներով, որի արդյունքում նրանց մեծ մասը գերեվարվեց։ Պատերազմն ավարտվեց ԱՄՆ-ի հաղթանակով, և բոլոր հնդկացիները փակվեցին ռեզերվացիաներում։

ԱՄՆ-ի զինվորների վերահուղարկավորության տեղում կանգնեցված հուշակոթող

Քասթերի պարտությունը ԱՄՆ-ում հսկայական հնչեղություն ստացավ, ինչը եվրոպացիներին շատ հայտնի չդարձավ ճակատամարտի տեղական մասշտաբի պատճառով։ Հասարակությունը պահանջեց պատժել մեղավորներին։ Առաջադրվեցին բազմաթիվ վարկածներ, որոնց մեծ մասը կարելի է հերքել։ Օրինակ, Քասթերին մեղադրում էին ուժերի բաժանման մեջ, սակայն, նա ավելի վաղ այն հաջողությամբ կիրառել էր։

Հուսալով հնդկացիների պաշտպանվել չիմանալու վրա՝ Քասթերին վերագրում են Քոլհաուն Հիլի մոտ գետանցումից անտեղի հրաժարումը, ինչից հետո նա կարող էր կոտորել հնդկացի բնակչությանը։ Այստեղ նաև մոռացության է մատնվում այն, որ մի պահ երկու հարյուր զինվորներ, համենայն դեպս, ստիպված են եղել հանդիպել հնդկացիների հիմնական զանգվածի ճնշմանը՝ գտնվող Ռինո Հիլի մոտ։

Քասթերի ագրեսիվ ոճի հետևորդները Ռինոյին և Բենտինին էին մեղադրում դանդաղելու կամ վախկոտության մեջ։ Սակայն երբ Բենտինը հասավ Վեյր Փոինթ, հինգ վաշտերի մնացորդներին արդեն ոչնչացրել էին, իսկ մինչև գումակի ժամանումը, այսինքն՝ առանց ռազմապաշարի, հարձակում սկսելը կարող էր մարտի ավելի ողբերգական ավարտի հանգեցնել։ Անառարկելի է միայն այն փաստը, որ Քասթերը չի կատարել «փակել հնդկացիների նահանջի ճանապարհը» հրամանը, այլ, որոշել է առանց գլխավոր ուժերի ժամանման գրոհել հազարավոր հնդկացիների վրա։

Ճակատամարտի վայրում այժմ գտնվում է հուշահամալիր (անգլ.)։Քասթերի շարասյան զոհված զինվորները ԱՄՆ-ում համարվում են ազգային հերոսներ։ Ճակատամարտի մասին բազմաթիվ գրքեր են գրվել, ներկայացումներ են ցուցադրվել, և ֆիլմեր են նկարահանվել։

Զանգվածային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռալֆ Փիթերսի «2020-ականների պատերազմը» վեպում, Ճապոնիայի հետ պատերազմում Սովետական Միությանը օգնության հասնող 7-րդ հեծյալ (այդ ժամանակ ուղղաթիռային) գունդը ոչնչացված է գտնվում սովետական Փոքր-Մեծ եղջյուր գյուղի մոտ (տառացի թարգմանած՝ «Little Bighorn»)։
  • Թաղեք իմ սիրտը Վունդեն Նիում
  • Փոքր մեծ մարդը (ֆիլմ)
  • Darkest of Days վիդեոխաղում խաղացողը ներկայանում է որպես Քասթերի հրամանատարության տաղ գտնվող ճակատամարտի մասնակից։
  • Ճակատամարտի տեսարանը հայտնվում է Age of Empires III: The War Chiefs համակարգչային խաղի կամպանիայի վերջին մակարդակում, որտեղ խաղացողը` որպես բնիկ ամերիկացիների զորքերի մի մաս, պետք է սպանի Քասթերին և իր զինվորներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բառի թարգմանությունը ռուս-հայերեն բառարանում
  2. «The Battle of the Greasy Grass». Smithsonian. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
  3. 3,0 3,1 Gray, John S., Centennial Campaign The Sioux War of 1876, 1988, University of Oklahoma Press
  4. Andrist, Ralph K., The Long Death: The Last Days of the Plains Indian, Editorial Galaxia, 2001, p. 272.
  5. Battle of the Little Bighorn Timeline, http://www.seedwiki.com/wiki/lbha/timeline?wikiPageId=576395 based on time tables developed Gray, John S. Custer’s Last Campaign.
  6. Perrett, Bryan. Last Stand: Famous Battles Against the Odds. London: Arms & Armour, 1993; p. 8.
  7. Reno, Marcus A. «The official record of a court of inquiry convened at Chicago, Illinois, January 13, 1879, by the President of the United States upon the request of Major Marcus A. Reno, 7th U.S. Cavalry, to investigate his conduct at the Battle of the Little Big Horn, June 25-26, 1876».
  8. Miller, David Humphreys. Custer’s Fall, Lincoln, Nebraska: University of Nebraska Press, 1985, pg 158
  9. Graham. Benteen letter to Capt. R.E. Thompson, pg 211
  10. Graham. Gall’s Narrative, p. 88
  11. Michael Robert Patterson. «Frederick William Benteen, Brigadier General, United States Army». Arlingtoncemetery.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 15-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Маркис, Томас Б. Деревянная Нога — воин, сражавшийся с Кастером. — «Первые Американцы», 2004. — 320 с.
  • Джон Стоит в Лесу, Либерти М. Воспоминания шайена. — «Первые Американцы», 2004. — 400 с.
  • Гриннелл Дж. Сражающиеся шайены. — ЗелОбыватель, 1994. — 222 с.
  • Котенко Ю. В. Индейцы Великих равнин. Оружия, воинская магия, боевое искусство, битвы. — Москва: Издательский Дом «Техника-молодежи», 1997. — 160 с. — ISBN 5-88573-005-9
  • Стукалин Ю. На просторах прерий. Трубка мира и топор войны. — Москва: «ЭНАС», 2009. — 304 с. — ISBN 978-5-93196-937-4
  • Стукалин Ю. Энциклопедия военного искусства индейцев Дикого Запада. — Москва: «Яуза» и «Эксмо», 2008. — 688 с. — ISBN 978-5-699-26209-0
  • Стукалин Ю. Хороший день для смерти. — «Гелеос», 2005. — 384 с. — ISBN 5-8189-0323-0
  • Sklenar, Larry, To Hell with Honor, General Custer and the Little Big Horn, Norman, University of Oklahoma Press, 2000. ISBN 0-8061-3472-0.
  • Barnard, Sandy, Digging into Custer’s Last Stand. Huntington Beach, California: Ventana Graphics, 1998. ISBN 0-9618087-5-6.
  • Brininstool, E. A., Troopers With Custer. Mechanicsburg, Pennsylvania: Stackpole Books, 1994. ISBN 0-8177-1742-9.
  • Connell, Evan S., Son of the Morning Star. New York: North Point Press, 1984. ISBN 0-86547-510-5.
  • Dustin, Fred, The Custer Tragedy: Events Leading Up to and Following the Little Big Horn Campaign on 1876. Ann Arbor, Michigan: Edwards Brothers, 1939.
  • Elliot, M.A. Custerology: The Enduring Legacy of the Indian Wars and George Armstrong Custer. University of Chicago Press, 2007. ISBN 0-226-20146-5.
  • Fox, Richard Allan, Jr., Archaeology, History, and Custer’s Last Battle. Norman, Oklahoma: University of Oklahoma Press, 1993. ISBN 0-8061-2496-2.
  • Goodrich, Thomas. Scalp Dance: Indian Warfare on the High Plains, 1865—1879. Mechanicsburg, PA: Stackpole Books, 1997. ISBN 0-8117-1523-X.
  • Graham, Col. William A., The Custer Myth: A Source Book for Custeriana. New York: Bonanza Books, 1953.
  • Grinnell, George Bird. The Fighting Cheyennes. Norman: The University of Oklahoma Press, 1915; reprint 1956, ISBN 0-7394-0373-7.
  • Hammer, Kenneth. Men with Custer: Biographies of the 7th Cavalry: June 25, 1876. (Ronald H. Nichols, editor). Hardin, Montana: Custer Battlefield Historical and Museum Association, 2000. ISBN 1-892258-05-6.
  • Hardoff, R. G. (editor), Camp, Custer and the Little Big Horn. El Segundo, California: Upton and Sons, 1997. ISBN 0-912783-25-7.
  • Mails, Thomas E. The Mystic Warriors in the ass of the Plains: The Culture, Arts, Crafts and Religion of the Plains Indians New York: Marlowe & Co., 1996. ISBN 1-56924-538-X.
  • Michno, Gregory F., Lakota Noon, the Indian narrative of Custer’s defeat, Mountain Press, 1997. ISBN 0-87842-349-4.
  • Miller, David, H., Custer’s Fall: The Native American Side of the Story, University of Nebraska Press, 1985. ISBN 0-452-01095-0.
  • Neihardt, John G. (editor), Black Elk Speaks: Being the Life Story of a Holy Man of the Oglala Sioux. University of Nebraska Press, 1979. ISBN 0-8032-8359-8.
  • Nichols, Ronald H. (editor), Reno Court of Inquiry. Hardin, Montana: Custer Battlefield Historical and Museum Association, 1996.
  • Panzeri, Peter, Little Big Horn, 1876: Custer’s Last Stand. London, UK: Osprey, 1995. ISBN 1-85532-458-X.
  • Perrett, Bryan. Last Stand!: Famous Battles Against the Odds London: Arms & Armour, 1993. ISBN 1-85409-188-3.
  • Reno, Marcus A., The official record of a court of inquiry convened at Chicago, Illinois, January 13, 1879, by the President of the United States upon the request of Major Marcus A. Reno, 7th U.S. Cavalry, to investigate his conduct at the Battle of the Little Big Horn, June 25-26, 1876. on-line in the University of Wisconsin Digital Collections.
  • Sarf, Wayne Michael, The Little Bighorn Campaign: March-September 1876, Conshohocken, Pennsylvania: Combined Books, 1993. ISBN 1-58097-025-7.
  • Scott, Douglas D. & Connor, Melissa: Context Delicti: Archaeological Context in Forensic Work. In: Haglund, W.D. & Sorg, M.H. (eds.)։ Forensic Taphonomy: The Postmortem Fate of Human Remains, CRC Press, pp.: 27-38; Boca Raton, 1997.
  • Vestal, Stanley. Warpath: The True Story of the Fighting Sioux Told in a Biography of Chief White Bull Lincoln: University of Nebraska Press, 1934. ISBN 0-8032-4653-6.
  • Viola, Herman J., Little Bighorn Remembered: The Untold Indian Story of Custer’s Last Stand. Westminster, Maryland: Times Books, 1999, ISBN 0-8129-3256-0.
  • Wert, Jeffry D. Custer: The Controversial Life of George Armstrong Custer. New York: Simon & Schuster, 1996. ISBN 0-684-81043-3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]