Կաղապար:Օրվա հոդված/Մարտի 7, 2018 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< «Օրվա հոդված» նախագիծ
Քաղաքակրթությունների քարտեզ
Քաղաքակրթությունների քարտեզ

Քաղաքակրթություն, հասարակական զարգացման, նաև նյութական ու հոգևոր մշակույթի մակարդակ, աստիճան։ Քաղաքակրթություն հասկացությունը երևան է եկել 18-րդ դարում և սերտորեն կապված է մշակույթ հասկացության հետ։ Ֆրանսիացի փիլիսոփաները քաղաքակիրթ էին համարում բանականության և արդարության սկզբունքների վրա հիմնված հասարակությունը։ Ըստ Օ. Շպենգլերի՝ քաղաքակրթությունը ցանկացած մշակույթի որոշակի զարգացման փուլն է։ Հիմնական հատկանիշներն են արդյունաբերության ու տեխնիկայի զարգացումը, արվեստի ու գրականութան աստիճանական անկումը, մարդկանց մեծ քանակության կուտակումները խոշոր քաղաքներում, ժողովուրդների վերաճումը անդեմ զանգվածների։ Քաղաքակրթությունը որոշ բարդ համակարգ է՝ քաղաքական զարգացման մակարդակով, մշակութային առանձնահատկությամբ, հաղորդակցության սիմվոլիկ համակարգերով: Այն այնպիսի համալիր հասարակություն է, որը բնութագրվում է քաղաքակրթությամբ, էլիտար մշակույթով, սոցիալական հաղորդակցության համակարգերով (գրային համակարգ) սոցիալական շերտավորմամբ և բնական միջավայրով:

Քաղաքակրթությունները սերտորեն կապված են այլ սոցիալական-քաղաքատնտեսական հատկանիշների հետ, ներառյալ կենտրոնացումը, մարդկանց կենցաղը, աշխատանքի մասնագիտացումը, առաջընթացը... Ավելին