Կաղապար:Օրվա հոդված/Մարտի 1, 2017 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Պաբլո Ալբորան
Պաբլո Ալբորան

Պաբլո Ալբորան, իսպանացի երգիչ և երաժիշտ: Առաջադրվել է 14 Լատինական Գրեմմիի։ Թողարկել է 3 ստուդիական ալբոմ, 2 կենդանի կատարմամբ ալբոմ, 6 սինգլ, 6 տեսահոլովակ և բազում զուգերգեր։ Ալբոմները թողարկվում են EMI Music լեյբլի կողմից: Առաջին բեմելը եղել է 2010 թվականին՝ «Solamente tú» («Միայն դու») սինգլով, որը նրա դեբյուտային ալբոմի՝ «Pablo Alborán»-ի առաջին սինգլն էր։ Ալբոմը թողարկվել է 2011 թվականի փետրվարին՝ դառնալով 1998 թվականից հետո առաջին ալբոմն Իսպանիայում, որ վաճառքի թվով գրավեց առաջին հորիզոնականն առաջին իսկ շաբաթվա ընթացքում:

Իր առաջին ալբոմից հետո թողարկեց «En acústico» ալբոմը, որը երգչի առաջին ձայնագրված, կենդանի կատարմամբ համերգն էր։ Ալբոմն Իսպանիայում կրկին առաջին հորիզոնականը զբաղեցրեց։ Մի քանի շաբաթ անց ալբոմը թողարկվեց նաև Պորտուգալիայում՝ շաբաթներ շարունակ պահպանելով առաջին հորիզոնականը։ Սինգլներից առանձնացվում են երկուսը՝ «Solamente tú» («Միայն դու») և «Perdóname» («Ների՛ր ինձ»)՝ Կարմինիոյի հետ համատեղ կատարմամբ։ Սինգլները վաճառքի թվով առաջատար էին թե՛ Իսպանիայում, թե՛ Պորտուգալիայում:

Ըստ Parlophone ընկերության՝ Պաբլո Ալբորանն ամբողջ աշխարհում իր առաջին 3 ալբոմներից վաճառել է ավելի քան մեկ միլիոն օրինակ և 2,5 տարվա ընթացքում եղել է Պորտուգալիայի ու Իսպանիայի (2011, 2012) ամենաշատ ալբոմ վաճառած երգիչը։ Ունեցել է 30 պլատինե...Ավելին