Jump to content

Կաղապար:Օրվա հոդված/Հունվարի 25, 2018 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
«Բոբո» տիկնիկ
«Բոբո» տիկնիկ

Գիտափորձ «Բոբո» տիկնիկով (անգլ.՝ Bobo doll experiment), սոցիալ-հոգեբանական գիտափորձ, որն անցկացրել են Ալբերտ Բանդուրան և նրա գործընկերներ Դորոթի Ռոսն ու Շեյլա Ռոսը (Dorothea Ross, and Sheila A. Ross) 1961թվականին: Գիտափորձն անցկացվել է սոցիալական ուսուցման տեսության զարգացման շրջանակներում և ուղղված է մարդու վարքագծի մոդելների վրա ուրիշների գործողությունների ազդեցության ուսումնասիրությանը: Մասնավորապես, ուսումնասիրվել է, թե ինչպես են երեխաները սովորում և օգտագործում որոշակի վարքագծային պատտերններ:

Հետազոտության նպատակն էր բացահայտել՝ արդյոք երեխաները գործողությունների ազատության և տեսանելի դիտարկման բացակայության պայմաններում կկրկնեն այն ագրեսիվ արարքները, որոնք ավելի վաղ տեսել էին մեծահասակների կատարմամբ: Ավելի ընդհանուր՝ արդյոք վարքագծի՝ նախկինում տեսած մոդելները կդրսևորվեն նոր պայմաններում, որտեղ... Ավելին