Կաղապար:Օրվա հոդված/Հունվարի 23, 2018 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Պաուլ Էրենֆեստ
Պաուլ Էրենֆեստ

Պաուլ Էրենֆեստ (գերմ.՝ Paul Ehrenfest, հունվարի 18, 1880, Վիեննա, Ավստրո-Հունգարիա - սեպտեմբերի 25, 1933, Ամստերդամ), ավստրիացի և հոլանդացի ֆիզիկոս-տեսաբան, Նիդերլանդների գիտությունների թագավորական ակադեմիայի անդամ, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (1924), Դանիայի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ (1933):

Գիտական խոշոր դպրոցի հիմնադիր է: Լինելով Լյուդվիգ Բոլցմանի աշակերտը` Էրենֆեստն ակտիվ զարգացրել է և ընդունել վիճակագրական մեխանիկայի մեթոդները. նրա ձեռքբերումներից են իր ուսուցչի հայացքների լուսաբանումը, որ տրված է հանրագիտարանային հայտնի հոդվածում, որոշ դինամիկ համակարգերի առանձնահատկությունը (էրգոդիկություն) և փուլային անցումների առաջին դասակարգումը: Քվանտային ֆիզիկայի բնագավառում հիմնական արդյունքներն են` առաջին խիստ ապացուցումը, որ ջերմային ճառագայթման Պլանկի ճառագայթման օրենքի ստացման համար անհրաժեշտ է դիսկրետություն, ադիաբատիկ վարկածի ձևակերպում, որը քվանտային տեսության հիմնական կոնստրուկտիվ սկզբունքներից է և ի վերջո ժամանակակից քվանտային մեխանիկայի ստեղծում և Էրենֆեստի թեորեմի սահմանում, որով ապացուցվում է... Ավելին